Մատչելի հղումներ

Պակիստանի խորհրդարանը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումը


Պակիստանի խորհրդարանը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումը
Պակիստանի խորհրդարանը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումը

Պակիստանի խորհրդարանը դատապարտել է «ալ-Քաիդա»-ի առաջնորդ Օսամա բին Լադենին ոչնչացրած ԱՄՆ-ի ուժերի կողմից իրականացված հարձակումը:

Այս երկրի Սենատն ու Ազգային ժողովն ուրբաթ օրն անցկացված համատեղ նիստի ընթացքում հարցեր են ուղղել երկրի հետախուզական գործակալության նախագահին, ինչպես նաև զինուժի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Փակ դռների հետևում անցկացված նիստի արդյունքում խորհրդարանը հանդես է եկել բին Լադենի վրա կատարված հարձակումը հետաքննելու համար անկախ հանձնաժողով ստեղծելու պահանջով։

ԱՄՆ-ում ուրբաթ օրը իրավական համակարգի նկատմամբ վերահսկողություն իրականացնող «Judicial Watch» պահպանողական կազմակերպությունը ԱՄՆ-ի տեղեկատվության ազատության օրենքի խախտման հիմքով գործ է հարուցել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության դեմ՝ մեղադրելով Պենտագոնին բին Լադենի թաքստոցի վրա կատարված հարձակման լուսանկարները չհրապարակելու մեջ։

Պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ այս լուսանկարները հրապարակելու համար որևէ ծայրահեղ անհրաժեշտություն չկա։

XS
SM
MD
LG