Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի վարչակազմը ներկայացրել է բին Լադենի ոչնչացման գործողության մանրամասները


Պակիստանում գտնվող համալիր, որտեղ բնակվել է Օսամա բեն Լադենը
Պակիստանում գտնվող համալիր, որտեղ բնակվել է Օսամա բեն Լադենը

Միացյալ Նահանգների նախագահի ելույթի ընթացքում ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնատար անձանցից մեկը հեռախոսով անցկացված հարցազրույցի ընթացքում լրացուցիչ մանրամասներ է ներկայացրել այն գործողությունների մասին, որոնց արդյունքում ոչնչացվել է Օսամա բին Լադենը՝ զգուշացնելով, որ չի կարող և չի նախատեսում տրամադրել այս գործողության բոլոր մանրամասները։

Սպիտակ տան պաշտոնյայի համաձայն, բին Լադենի դեմ թիրախավորված գործողությունն իրականացվել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից դեպի հյուսիս գտնվող Աբբոթթաբադ քաղաքում գտնվող շինությունների մեծ համալիրի ներսում՝ այնտեղ ուղղաթիռներով ժամանած հատուկ ջոկատի կողմից։

Նրա համաձայն, փշալարով պատված բարձր պատերով շրջապատված և լավ վերահսկվող այս համալիրը գոյություն ունի արդեն մոտ հինգ տարի։ Համալիրում սակայն չի եղել հեռախոսին կամ համացանցին կապ։

Պաշտոնյայի համաձայն, Օսամա բին Լադենը սպանվել է՝ դիմադրություն ցուցաբերելով հատուկ ջոկատի մարտիկներին: Պաշտոնյան սակայն չի տրամադրել փոխհրաձգության վերաբերյալ որևէ այլ մանրամասն։

Հատուկ ջոկատը շենքի ներսում է մնացել մոտ 40 րոպե, որոնց ընթացքում չի հանդիպել Պակիստանի իշխանությունների որևէ ներկայացուցիչ։

Տեղի ունեցած հրաձգության ընթացքում սպանվել է երեք տղամարդ, որոնցից մեկը, պաշտոնատար անձանց կարծիքով, եղել է բին Լադենի ավագ որդիներից մեկը։

Համալիրում հարձակման պահին գտնվող մի քանի կանանցից մեկը սպանվել է՝ պաշտպանվող կողմի մարտիկներից մեկի կողմից իրեն որպես վահան օգտագործելու պատճառով։

Գործողության ընթացքում ստացված մեխանիկական վնասվածքի պատճառով ԱՄՆ-ի ուժերը կորցրել են մեկ ինքնաթիռ, որը, ոչնչացվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, և հատուկ ջոկատի մարտիկները գործողության վայրից հեռացել են երկրորդ ուղղաթիռով։

ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնյան հայտնել է նաև, որ բին Լադենի աճյունը պահպանվում է «մահմեդական ավանդույթներին համաձայն»՝ ինչը Միացյալ Նահանգները շատ է կարևորում։

Նա ասել է նաև, որ Միացյալ Նահանգները «չափազանց մտահոգված» է այն հանգամանքով, որ բին Լադենը հայտնաբերվել է Պակիստանի տարածքում։ «Այս հանգամանքի շուրջ մենք շարունակելու ենք աշխատել Պակիստանի կառավարության հետ», - հավելել է ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնյան։

XS
SM
MD
LG