Մատչելի հղումներ

Եվրամիություն. Ֆրանսիայից գնչուների վտարումը «խայտառակություն է»


Եվրոպական Միության գործադիր մարմինը սպառնում է Ֆրանսիայի դեմ դատական գործողություններ սկսել երկրից գնչու միգրանտներին վտարելու պատճառով:

Երեքշաբթի օրը ԵՄ-ի Արդարադատության հարցերով հանձնակատար Վիվիեն Ռեդինգն ասել է, թե այս իրավիճակը, որը նա «խայտառակություն է» անվանել, սարսափեցնում է իրեն:

Օգոստոս ամսվա սկզբից Ֆրանսիայից վտարվել է ավելի քան 1000 գնչու:

Վիվիեն Ռեդինգը քննադատության է ենթարկել Եվրամիությանն ուղղված Փարիզի այն հայտարարությունը, որի համաձայն ներգաղթածներին վտարելու ընթացքում գնչուների դեմ խտրականություն տեղի չի ունեցել:

Նրա համաձայն, այդ հայտարարությանը հակասում է Ֆրանսիայի կառավարությունից պատահական ստացված ծառայողական գրությանը: Ֆրանսիայի ներգաղթի հարցերով նախարար Էրիկ Բեսոնը ժխտում է, որ տեղյակ է այդ գրության մասին:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պաշտպանում է վտարումների իրականացումը` որպես հանցագործությունների դեմ պայքարի միջոց:

XS
SM
MD
LG