Մատչելի հղումներ

Գերմանիան հերքում է երկրում գնչուների ճամբարները վերացնելու մասին հայտարարությունները


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գվիդո Վեսթերվելեն ուրբաթ օրը «թյուրըմբռնում է» անվանել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունն այն մասին, ըստ որի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն իբր տեղեկացրել է նրան Գերմանիայում գնչուների ճամբարները վերացնելու նախագծերի մասին:

Ֆրանսիայի նախագահն այդ հայտարարությամբ հանդես էր եկել հինգշաբթի օրը` Բրյուսելում Եվրամիության պետությունների ղեկավարների գագաթաժողովում Գերմանիայի կանցլերի հետ իր ունեցած զրույցից հետո:

Նախագահ Սարկոզին քննադատության է ենթարկվում իր երկրից հազարավոր էթնիկ գնչուներ վտարելու պատճառով:

Չորեքշաբթի օրը ԵՄ-ի արդարադատության հարցերով հանձնակատար Վիվիեն Ռեդինգը նշել է, որ Ֆրանսիայի կողմից կիրառվող վտարման քաղաքականությունը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստների կողմից իրականացվածին:

Գերմանիայի կանցլեր Մերքելը չի ընդունել ֆրանսիական կողմին ուղղված Ռեդինգի խիստ քննադատությունը:

XS
SM
MD
LG