Մատչելի հղումներ

Ֆրանսիան քննադատել է ԵՄ-ի դիրքորոշումը գնչուների վտարման հարցում


Ֆրանսիայի իշխանությունները «անընդունելի» են անվանել այն, որ երկրում իրականացվող գնչուների վտարման քաղաքականությունը խիստ քննադատության է արժանացել ԵՄ-ի կողմից:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չորեքշաբթի օրը մերժել է ԵՄ-ի կողմից իր երկրի ներգաղթային քաղաքականության պախարակումը` կոչ անելով քննադատության փոխարեն «կշռադատված երկխոսություն» սկսել:

Երեքշաբթի օրը ԵՄ-ի Արդարադատության հարցերով հանձնակատար Վիվիեն Ռեդինգն ասել է, թե իրեն սարսափեցնում է վտարումների իրականացումը, ինչը նա համեմատել է ֆաշիստների կողմից փոքրամասնությունների հետապնդման քաղաքականության հետ:

Եվրոպական հարցերով Ֆրանսիայի նախարար Պիեր Լելուշը չորեքշաբթի օրը նշել է, որ ԵՄ-ի քննադատությունը տեղին չէ:

Օգոստոս ամսվա կեսից Ֆրանսիան դեպի Ռումինիա և Բուլղարիա է վտարել ավելի քան 1000 գնչու, երկրի իշխանությունները քանդել են ապօրինի ավելի քան 100 ճամբար: Անցած տարի Ֆրանսիայից հազարավոր գնչուներ են վտարվել:

Իրականացվող վտարումները նախագահ Սարկոզին հանցավորության դեմ պայքար է անվանել:

XS
SM
MD
LG