Մատչելի հղումներ

Եվրամիությունը դատական գործ է հարուցելու Ֆրանսիայի դեմ


ԵՄ-ի արդարադատության հարցերով հանձնակատար Վիվիեն Ռեդինգ
ԵՄ-ի արդարադատության հարցերով հանձնակատար Վիվիեն Ռեդինգ

Եվրամիությունը որոշել է դատական գործ հարուցել Ֆրանսիայի դեմ` երկրում գնչուների դեմ իրականացված գործողությունների համար:

ԵՄ-ի արդարադատության հարցերով հանձնակատար Վիվիեն Ռեդինգը չորեքշաբթի օրը հայտնել է «Ֆրանս-24» լրատվական գործակալությանը, որ Ֆրանսիան անտեսել է ԵՄ-ի տեղաշարժի ազատությանը վերաբերող կանոնները: Նա նշել է, որ Ֆրանսիայի օրենսդրությունը համապատասխան կերպով չի արտացոլում տեղաշարժման ազատության երաշխիքները:

ԵՄ-ը որոշել է չհարուցել դատական գործ փոքրամասնություն կազմող խմբի վերաբերյալ ենթադրյալ խտրականության մասին: Փոխարենը որոշում է ընդունվել Փարիզին հղել գնչուների նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ մի շարք հարցեր:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կառավարությունը հանցավորության դեմ պայքարի պատրվակով փակել է գնչուների ճամբարները և երկրից վտարել մոտ 1000 գնչու:

XS
SM
MD
LG