Վերջին մի քանի ամսվա ընթացքում ավելի քան հազար գնչու երկրից վտարելուց հետո, Ֆրանսիան Եվրոպական Միության քննարկմանն է ներկայացրել ներգաղթային օրենսդրությունում փոփոխությունների մասին առաջարկներ:
Հետագա մի քանի օրերի ընթացքում ուսումնասիրվելու է առաջարկի համապատասխանությունը ԵՄ–ի օրենսդրությանը։
ԵՄ–ի օրենսդրությամբ պահանջվում է վտարվող անձին տրամադրել գրավոր ծանուցում, ինչպես նաև վտարելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորություն։
Մի քանի տարվա ընթացքում Ֆրանսիան ԵՄ–ի քաղաքացի հարյուրավոր գնչուներ է վտարել Արևելյան Եվրոպա, սակայն վերջերս մեծացրել է վտարումների ծավալները՝ հիմնավորելով այդ գործողությունները հանցավորության դեմ իրականացվող պայքարով։