Մատչելի հղումներ

Բուլղարիայի և Ռումինիայի նախագահները քննարկում են գնչուների խնդիրը


Ռումինիայի և Բուլղարիայի նախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որով հազարավոր գնչուներ դեպի իրենց երկրներ վտարելու գործողություններում համատեղ մեղադրում են Ֆրանսիայից:

Հինգշաբթի օրը Բուլղարիայի նախագահ Գեորգի Պուրվանովը և Ռումինիայի նրա պաշտոնակից Տրայան Բեսեսկուն ելույթ են ունեցել Սոֆիայում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Երկու երկրների նախագահները հնչեցրել են իրենց մեկնաբանություններն այն ընթացքում, երբ Ֆրանսիայի մարմինները, կատարելով նախագահ Նիկոլա Սարկոզիի հրամանները, շարունակում են դեպի Բուխարեստ և Սոֆիա գնչուների վերջնական վտարման քաղաքականությունը: Ֆրանսիայի նախագահ Սարկոզին որպես հանցավորության դեմ պայքար է նկարագրել այդ վտարումները:

Ռումինիայի և Բուլղարիայի նախագահները հինգշաբթի օրը խստորեն դատապարտել են վտարումները ` հայտարարելով, որ մի խումբ մարդկանց նկատմամբ էթնիկական հողի վրա պատժամիջոցների կիրառումը ճիշտ չէ:

Ռումինիայի նախագահ Բեսեսկուն չորեքշաբթի օրն ասել է, որ անձամբ է դիմել Ֆրանսիայի նախագահին` վտարումները դադարեցնելու խնդրանքով: Նրա խոսքերով, Սարկոզին համաձայնվել է շարունակել բանակցությունները եկող շաբաթվա ընթացքում:

XS
SM
MD
LG