Ֆրանսիայի օրենսդիրները քննարկում են վիճահարույց օրենքի մի նախագիծ, որով երկրի կառավարությանը տրվում է Ֆրանսիայի քաղաքացիություն ստացած, սակայն լուրջ հանցագործություններ կատարած արտասահմանցիներին քաղաքացիությունից զրկելու ավելի մեծ իրավունքներ:
Երեքշաբթի օրը քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծը նպատակ ունի համապատասխանեցնել Ֆրանսիայի ներգաղթային օրենսդրությունը Եվրոպական Միության հրահանգների պահանջներին:
Օրենքի ընդունման դեպքում ավելի հեշտ է դառնալու արտասահմանցիների, ներառյալ Եվրամության քաղաքացիութուն ունեցողների վտարումը, որոնք, ինչպես նկարագրված է օրենքի նախագծում, «ագրեսիվ մուրացկանությամբ» և ապօրինի կերպով հողակտորներ զբաղեցնելով «վտանգում են հասարակական կարգը»:
Օրենքի նախագծի քննարկումն անցկացվում է անցած մի քանի ամսվա ընթացքում Ֆրանսիայում բնակվող գնչուների վիճահարույց վտարումներից հետո: