Երկուշաբթի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու առթիվ ալյանսի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, թե տեղի ունեցածը վկայում է, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի «ընտրել ազատության և ժողովրդավարության ուղին», և որ Ուկրաինան ներկայում պայքարում է նույն արժեքների համար։