Մատչելի հղումներ

Արևմտյան պատժամիջոցները հարվածել են Արկտիկայում բնական գազ արդյունահանելու Կրեմլի ծրագրերին


Ռուսաստանի ռազմական զորավարժություններ
Ռուսաստանի ռազմական զորավարժություններ

Արևմտյան պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանը դժվարությունների է բախվել միջազգային շուկա ներկայացնելու Արկտիկայում արդյունահանվող իր բնական գազը։ Գաղտնիք չէ, որ ռուսական էներգակիները պուտինյան ռազմական մեքենայի գլխավոր ֆինանսավորողն են։

Բնական գազի արդյունահանման ոլորտում Կրեմլի ծավալուն նախագծերից մեկը՝ Մուրմանսկում գործարկված Novatek ընկերության Arctic LNG 2-ը պետք է սկսեր աշխատել դեռ այս տարվա հունվարին՝ նպատակ ունենալով ամեն տարի արդյունահանել մոտ 20 միլիոն տոննա հեղուկ բնական գազ՝ միլիարդավոր դոլարներ բերելով Կրեմլին:

Սակայն Մոսկվայի այդ ծրագրերը լուրջ խոչընդոտների են հանդիպել՝ արևմտյան պատժամիջոցների շնորհիվ։

Նավթա-գազային ոլորտի վերլուծաբան Թոմ Մարզեկ-Մանսերը արբանյակային լուսանկարների միջոցով ուսումնասիրել է Arctic LNG 2-ի հետ կապված և հեղուկ գազի տեղափոխման համար նախատեսված նավերի աշխատանքը:

«Առայժմ գիտենք, որ երեք նավ է բեռնվել՝ Arctic LNG 2-ից, բայց այդ բեռները ոչ մի տեղ չեն գնացել: Նրանցից երկուսը [ ստիպված են եղել բեռնաթափվել այդ հսկայական լողացող պահեստի վրա, որը ռուսական Novatek-ը հիմնել է Մուրմանսկից ոչ հեռու մոտ մեկ տարի առաջ, և երբեք այն չի օգտագործել։ Այն նույնպես պատժամիջոցների տակ է: Նրանք այդ բեռը տեղափոխում են պահեստ, քանի որ գնորդ չեն գտնում»,- ասում է Թոմ Մարզեկ-Մանսերը:

Մարզեկ-Մանսերի խոսքով՝ Saam անվամբ այդ պահեստը կարող է արագ լցվել, եթե Ռուսաստանն այդպես էլ հեղուկ բնական գազի գնորդներ չգտնի:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակին անչափ կարևորում էր Arctic LNG 2 նախագծի կյանքի կոչումը։

«Ռուսական Արկտիկայի գոտում հեղուկ բնական գազի արդյունահանումը մինչև 2030 թվական կաճի երեք անգամ՝ [] տարեկան մինչև 64 միլիոն տոննա»,- մոտ մեկ տարի առաջ հայտարարել էր Կրեմլի ղեկավարը։

Նման ծրագիրը, սակայն, այսօր անհավանական է թվում։ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, պատժամիջոցներ են կիրառել Arctic LNG 2-ի հետ կապված ընկերությունների նկատմամբ, և այդ պատժամիջոցները վերաբերում են նաև հեղուկ բնական գազը տեղափոխելու համար նախատեսված նավերին:

«Բեռնատար նավերի մի ողջ շարք է կայանված Ասիայի նավաշինարաններում, որոնք հատուկ նախագծված են Արկտիկայի ծովերով նավարկելու համար: Դրանք կոչվում են սառցե դասի նավեր, և նրանք չեն կարողացել դրանք վաճառել Novatek-ին՝ պատժամիջոցների պատճառով»,- ասում է Մարզեկ-Մանսերը։

Սակայն Ռուսաստանը պատժամիջոցները շրջանցելու ուղիներ է փնտրում, և Մարզեկ-Մանսերն ասում է, թե Կրեմլը փորձում է հավաքել հեղուկ գազ տեղափոխող նավերից կազմված, այսպես կոչված, «մութ նավատորմ», որին դժվար կլինի հետևել:

«Սա կատվի և մկան խաղ է հիշեցնում, և քանի որ նկատում ենք նոր նավեր, որոնք պատկանում են մերձավորարևելյան անհայտ կազմակերպություններին, որոնք մտնում են ռուսական ջրեր։ Երբ կարողանաք ասել, որ այդ նավերը օգտագործվում են սպասարկելու [] հեղուկ գազի նախագծերը, միայն այդ դեպքում պատժամիջոցները կսկսեն գործել»,- եզրափակում է Թոմ Մարզեկ-Մանսերը:

Novatek-ը անարձագանք է թողել՝ մեկնաբանություն տալու «Ամերիկայի ձայնի» դիմումը:

XS
SM
MD
LG