Մատչելի հղումներ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ռուս քաղաքագետ  Դմիտրի Սայմսին ու վերջինիս կնոջը մեղադրում է ամերիկյան պատժամիջոցները ոտնահարելու մեջ


ԱՄՆ արդարադատության նախարարություն
ԱՄՆ արդարադատության նախարարություն

Ռուսաստանյան հանրությանը քաջածանոթքաղաքագետ, ժամանակին ԱՄՆ նախկիննախագահ Ռիչարդ Նիքսոնի ոչ պաշտոնականխորհրդական 76-ամյա Դմիտրի Սայմսըշարունակում է մնալ ամերիկյան իրավապահմարմինների ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք՝ անցած ամիս ԱՄՆ Հետաքննություններիդաշնային բյուրոյի աշխատակիցներն անսպասելիայց կատարեցին Սայմսին պատկանող ևՎաշիգտոնից ոչ հեռու գտնվող առանձնատուն՝ քննչական գործողություններ իրականացնելունպատակով:

Եվ ահա, այս հինգշաբթի՝ ԱՄՆ արդարադատությաննախարարությունը տարածած հաղորդագրությանհամաձայն՝ Դմիտրի և Անաստասիա Սայմսամուսինները մեղադրվում են երկու տարբերսխեմաններով ամերիկյան պատժամիջոցներըոտնահարելու համար:

Դմիտրի Սայմսը ծնվել է Խորհրդային Միությանմայրաքաղաք Մոսկվայում, այնուհետև՝տեղափոխվել Միացյալ Նահանգներ ու որոշժամանակ զբաղեցրել նախագահ Ռիչարդ Նիքսոնի, պետքարտուղար Հենրի Քիսինջերի ոչպաշտոնական խորհրդականի պաշտոնը։ Այժմապրում և աշխատում է Ռուսաստանում՝հանդիսանալով ռուսաստանյան Առաջին ալիքի«Մեծ խաղ» թոք-շոուի հաղորդավարը:

2023 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգիմիջազգային տնտեսական ֆորումում նա էր վարումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետքննարկումը։ Անցած տարվա վերջին Սայմսինշնորհվեց Ռուսաստանի կառավարությանմրցանակը՝ «հատուկ ռազմական գործողությանգոտում իրադարձությունների լուսաբանման ևվերլուծության համար»։

Հայտնի է, որ Կրեմլի քարոզչամեքենան այդպես էկոչում պատերազմն Ուկրաինայում:

Ըստ The New York Times-ի՝ ԱՄՆ արդարադատությաննախարարությունը լայնածավալ հետաքննություն էսկսել Սայմսի նկատմամբ՝ ԱՄՆ նախագահականընտրությունների վրա ազդելու Կրեմլի փորձերիքննության շրջանակում։ Պարբերականիներկայացմամբ՝ ամերիկյան իրավապահմարմինները, հենվելով ԱՄՆ հետախուզականծառայությունների եզրակացությունների վրա, եկելեն այն հետևության, որ ռուսական պետական լրատվամիջոցները, ներառյալ՝ անգլիալեզու RT հեռուստաալիքը, գործակցում են ռուսաստանյանհատուկ ծառայությունների հետ՝ ներազդելու ԱՄՆնախագահական ընտրությունների վրա:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Սայմսզույգը մասնակից է փորձերին, որոնց նպատակն էեղել օգնել ռուսաստանյան «Առաջին ալիքին» ապօրինաբար շրջանցել ամերիկյանպատժամիջոցները:

Կրեմլի խոսափողներից մեկը համարվող «Առաջինալիքը» հայտնվել էր ամերիկյան պատժամիջոցներիներքո 2022 թվականի մայիսի 8-ին, քանի որպատկանում և վերահսկվում է Ռուսաստանիկառավարության կողմից:

Ինչպես նշված է փաստաթղթում, 2022 թվականիհունիսից մինչ օրս Դմիտրի Սայմսը, ԱնաստասիաՍայմսը և այլ անձինք մասնակցել ենպատժամիջոցների ակտը խախտող սխեմային՝ծառայություններ մատուցելով ռուսաստանյան«Առաջին ալիքին», այդ թվում՝ աշխատելով այնտեղորպես հաղորդավար և պրոդյուսեր, այդ ամենիհամար ստանալով ավելի քան մեկ միլիոն դոլարվարձատրություն, անձնական սպասարկմանմեքենա ու վարորդ, Մոսկվայում բնակարանվարձակալելու համար առանձին գումար և տասհոգուց կազմված աշխատակազմ:

Մեղադրական եզրակացությունը ընդգծում է, որՍայմս զույգը նաև մասնակցել է փողերի լվացմանսխեմային՝ քաջատեղյակ լինելով, որ գործարքներընպատակ են ունեցել թաքցնել պատժամիջոցներիակտի խախտմամբ ստացված եկամուտները:

Սայմս ամուսինները ներկայում ազատության մեջ են, հավանաբար՝ Ռուսաստանում։ Ըստ երկրորդմեղադրական եզրակացության՝ ԱնաստասիաՍայմսը մասնակցել է ԱՄՆ պատժամիջոցներըխախտող մեկ այլ նախաձեռնության՝ այս անգամ իշահ պատժամիջոցների ներքո գտնվողռուսաստանցի օլիգարխ Ալեքսանդր Ուդոդովի:

2023 թվականի փետրվարից Անաստասիա Սայմսը ևմյուսները, խախտելով ամերիկյան օրենքը, արվեստի գործեր և հնաոճ իրեր են գնել Ուդոդովիհամար ԱՄՆ և Եվրոպայի պատկերասրահներից ուաճուրդի տներից, դրանք տեղափոխել են Վիրջինիանահանգի Հանթլի շրջանում գտնվող Սայմսերիառանձնատուն, որտեղ պահել են՝ հետագայումդրանք Ռուսաստան տեղափոխելու համար: Այսծառայության դիմաց Անաստասիա Սայմսը վճարվելէ։

Մեղադրական եզրակացությունը նշում է, որԱնաստասիա Սայմսը նաև մասնակցել է փողերիլվացման սխեմային՝ իմանալով, որ գործարքներընպատակ են ունեցել թաքցնել եկամուտները՝խախտելով պատժամիջոցների ակտը:

Մեղավոր ճանաչվելու դեպքում, ԱնաստասիաՍայմսին սպառնում է առավելագույնը 20 տարվաազատազրկում: Երկու գործերն էլ վարում է ԱՄՆՀետաքննությունների դաշնային բյուրոյիՎաշինգտոնի գրասենյակը։

XS
SM
MD
LG