Տարբերությունը հանրապետականների ու դեմոկրատների համերկրային համագումարների միջև, կարծես, շատերին ակնհայտ էր:
Եկեք Հարիսի ու Թրամփի քարոզարշավներին հայացք նետենք՝ հասկանալու, թե ինչ ազդեցություն է գործում թեկնածուների՝ տարբեր սեռերին պատկանելը։ Օրինակ, Քամալա Հարիսը՝ ԱՄՆ առաջին կին փոխնախագահը, դեմոկրատների համագումարի ժամանակ սկսեց հանդես գալ Մինեսոտայի նահանգապետ, ԱՄՆ փոխնախագահի դեմոկրատական թեկնածու Թիմ Ուոլցի և ամուսնու՝ Դագ Էմհոֆի ընկերակցությամբ՝ նրանց հատկացնելով օժանդակ դեր։ Ցանկանում ենք, ասել, որ այն մի գործառույթ է, որ ԱՄՆ քաղաքական պատմության ընթացքում սովորաբար կատարել են կանայք, քանի որ երկրի նախագահի գրեթե բոլոր թեկնծուները տղամարդիկ էին։
ԱՄՆ-ում հետևյալ քննարկումն է՝ դեմոկրատներն ասում են, թե այդ երկու տղամարդիկ մարմնավորում են, այսպես ասած, «տոնուսը բարձրացնող առնականությունը»։ Այսինքն՝ հաղորդում են էներգիա ու եռանդ, և այդ ձևակերպումը հակդրվում է «տոքսիկ՝ թունավոր առնականությանը», երբ տղամարդիկ ներկայացվում են կանանց կշիռը արժեզրկողի դերում:
Թրամփը, կարծես, հանդես է գալիս ռազմիկի կերպարով, ինչն աջակցություն է գտնում ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածու, սենատոր Ջեյ Դի Վենսի կողմից:
«Կյանքում մեկ անգամ հնարավորություն ունենք նորից ընտրելու մի մարդու, ով ապացուցել է, որ մի հսկա է պետական բյուրոկրատիայի առջև, չափազանց կոշտ մարդ է ողջ աշխարհի բռնակալների համար և չափազանց ուժեղ՝ նույնիսկ մարդասպանի գնդակի առջև»,- ասում է Ջեյ Դի Վենսը:
Ամերիկայում շատերն են նշում՝ հանրապետական թեկնածուները ցանկանում են ընդգծել ամերիկյան քաղաքականության մեջ տղամարդկանց ավանդական՝ ազդեցիկ դերը։
«Գաղափարն այն է, որ տղամարդիկ ղեկավարում և որոշումներ են կայացնում: Եվ [ներկայացվում է] որոշակի տղամարդու տեսակ, ուժեղ տղամարդու տեսակ, որը, կարծես, հայրաբար վերահսկում է ընտանիքը»,- ասում է գենդերային հարցերով բազմիցս հանդես եկող Քրիստին Էմբան։
ԱՄՆ փոխնախագահի դեմոկրատների թեկնածուն՝ Թիմ Ուոլցը, թերևս, կոչված է հակադարձել հանրապետականների կողմից առաջ մղվող այդ պատկերին։ Նա նախկին ֆուտբոլային մարզիչ է, որսորդ, զինվորական և մարդ, ով հասկանում է ավտոմեքենաներից:
«[Խնդիրը] 2014 թվականի Ford Edge-ի լուսարձակների հետ է»,- ասում է Ուոլցը։
Հայտնի է, որ վերարտադրողական իրավունքի հարցը այսօր կարևոր դեր է խաղում ամերիկյան նախընտրական քարոզարշավում, և Թիմ Ուոլցն այս պարագայում կարող է ներկայացնել իր ընտանիքի պատմությունը:
«Տարիներ գնաց իմ ու Գվենի կյանքից, բայց երեխա ունենալու համար բուժում ստացանք, և երբ մեր աղջիկը ծնվեց, նրա անունը դրեցինք Հոփ՝ [Հույս]»,- ասում է Ուոլցը։
Ուոլցի նման կերպարը ինչ-որ առումով հակադրվում է հանևրապետականների կողմից ներկայացվող ուժեղ տղամարդու կերպարին, որը մարմնավորում է Թրամփը:
«Ընկեր Հարիս, դու աշխատանքից հեռացված ես: Հեռացի՛ր այստեղից»,- ասում է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ-ում անցկացվող սոցհարցումների համաձայն՝ Հարիսի վարկանիշը բարձր է կանանց, իսկ Թրամփինը՝ տղամարդկանց շրջանում։ Ընդ որում, տարբերությունը հատկապես նկատելի է երիտասարդների պարագայում:
Նման իրավիճակին, օրինակ, գալիս է գումարվելու #MeToo հայտնի շարժումը, որի ներկայացուցիչները չեն թաքցնում, թե մտադիր են փոխել իշխանության ներսում սեռերի՝ ավանդաբար առկա բաշխվածությունը, և այս գաղափարը, ոմանց կարծիքով, կարող է խորթ լինել բազմաթիվ ամերիկացի տղամարդկանց:
«Այնպիսի տպավարություն էր, թե նրանց՝ տղամարդկանց իշխանությունը ինչ-որ առումով սասանվել է, և նրանք պետք է վերահաստատեին կամ վերականգնեին այն, որը վտանգված է կամ կորսված»,- ասում է Ռաթգըրս համալսարանի ներկայացուցիչ Քելի Դիթմարը:
Ընդհանուր առմամբ, ընթացող գործընթացի վրա իրենց ազդեցությունն են թողնում նաև ժողովրդագրական պատկերի փոխվելը՝ ոչ սպիտակամորթ բնակչության ավելի արագ աճը, տնտեսության մեջ նոր՝ տեխնոլոգիական աշխատատեղերի ստեղծումը, որոնք տարբերվում են ավանդական աշխատատեղերից, ուր, դարձյալ, գերակշռում էին տղամարդիկ:
«Այս բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում միանգամից, սպառնում են բազմաթիվ սպիտակամորթ տղամարդկանց, ովքեր ասում են՝ սպասիր մի վայրկյան, ես պետք է ինչ-որ բան անեմ՝ պաշտպանելու այն, ինչ գիտեմ: Եվ ինչ նրանք գիտեն, այն է, ինչի մասին է խոսում Դոնալդ Թրամփը»,- ասում է քաղաքական խորհրդատու Հենք Շեյնկոփֆը:
Գաղտնիք չէ, որ Թրամփի նախընտրական թիմը ջանքեր է գործադրում, որպեսզի, օրինակ, առցանց, հարթակների միջոցով հանրապետականների կողմը գրավի տղամարդ ընտրողներին։ Մինչդեռ, դեմոկրատներն ակնհայտորեն այլ մոտեցման կողմնակից են։ Դիցուք աջակցում են աբորտ կատարելու կանանց իրավունքի պահպնամանը:
Ինչևէ, տեսնենք, թե այս նոյեմբերին քաղաքական ուժերն ինչ արդյուքն կգրանցեն։