Մատչելի հղումներ

COP29 համաժողովում դեռ չի հաջողվել հասնել առաջընթացի կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման հարցում


COP29
COP29

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի համաժողովի՝ COP29-ի Բաքվում ընթացող աշխատանքները մոտենում են ավարտին, սակայն, դիտորդների խոսքով, կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման հարցում առաջընթացի բացակայությունն ակնհայտ է։

Բաքվում շարունակվող COP29 գագաթնաժողովում նախորդ օրերին հատկապես բուռն էր քննարկվում կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման հարցը։

Բոլիվիայի պատվիրակ Դիեգո Բալանզան, որը ղեկավարում է զարգացող երկրներից կազմված դաշինքը, երեքշաբթի մեղադրել է զարգացած, հարուստ երկրներին նախորդած տասնամյակում խոստումները չիրականացնելու մեջ:

«Մեր երկրները տուժում են կլիմայի փոփոխությունից՝ հիմնականում զարգացած երկրների արտանետումների պատճառով»,- ասել է Բալանզան:

Նախատեսվում էր COP29-ի շրջանակում սահմանել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման նոր շեմ: Գնահատականներից ոմանք կարծում են, որ գլոբալ ջերմացումը մեղմելու ծախսերը տարեկան կարող են կազմել մոտ 1,3 տրիլիոն դոլար:

Կլիմայի փոփոխության գծով ՄԱԿ-ի գործադիր քարտուղար Սայմոն Սթիելն ասում է․ «Կլիմայի [փոփոխության դեմ պայքարի] ֆինանսավորումը բարեգործություն չէ: Այն 100%-ով բխում է յուրաքանչյուր պետության շահերից, որոնք են՝ պաշտպանել տնտեսությունները և մարդկանց կլիմայական մոլեգնող ազդեցություններից»:

COP29-ի շրջանակում քննարկվող կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման մասին համաձայնագիրը կարող է նոր փուլ բացել մոլորակի ջերմացման դեմն ուղղված գործողություններում՝ թույլ տալով երկրներին ավելի արդյունավետ պայքարել ջերմոցային գազերի արտանետումների դեմ և հասնել գլոբալ տաքացման տեմպերի նվազեցմանը։

Գիտնականները ահազանգում են՝ եթե փոփոխություններ չլինեն, Երկիրը կարող է տաքանալ 2,7 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի, ինչը աղետալի հետևանքներ կունենա մեր մոլորակի համար:

Վերադառնանք Բաքու՝ COP29, և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման հարցում առաջընթացի բացակայությունը մտահգում է մասնակիցներին: Power Shift Africa կազմակերպության ղեկավար Մոհամեդ Ադոունն ասում է. «Սա COP-ի ամենավատ առաջին շաբաթներից մեկն է, որին մասնակցել եմ նախորդ 15 տարիների ընթացքում: Շատ սահմանափակ առաջընթաց է գրանցվել կլիմայի ֆինանսավորման հարցում, և թե ինչպես է աշխարհը պատրաստվում կրճատել արտանետումները»:

Ադոուն կարծում է, որ Բաքվում ընթացող բանակցությունները հետին պլան են մղվել Թրամփի վերընտրության պատճառով։

«Հարուստ աշխարհն թաքնվում է Թրամփի հետևում, և չի ցանկանում արձագանքել զարգացող երկրների՝ 1,3 տրիլիոն դոլար կազմող պահանջին՝ կլիմայի [փոփոխության դեմ պայքարի] ֆինանսավորման համար»,- ասում է նա:

COP29-ը նախագահող Ադրբեջանի ներկայացուցիչ Մուխթար Բաբաևը մասնակիցներին կոչ է արել արագ գործել՝ աճող մտավախությունների ֆոնին:

XS
SM
MD
LG