Ուկրաինային ցուցաբերվող գերմանական ռազմական օգնությունը և ուկրաինացի փախստականներին տրամադրվող Բեռլինի աջակցությունը բախվում են նոր մարտարահավերի՝ Գերմանիայում կայացած նահանգային ընտրություններից հետո, որոնց արդյունքում ծայրահեղ աջ ուժերը տպավորիչ թվով ձայներ ստացան։
Պավել Դուրովն ազատ է արձակվել 5,6 միլիոն դոլար գրավի դիմաց։ Telegram մեսինջերի ղեկավար, միլիարդատերի ձերբակալությունը Ֆրանսիայում բուռն արձագանք գտավ ողջ աշխարհում։ Ռուսաստանը շտապեց կոչ անել Ֆրանսիային հետաքննությունը չվերածել «քաղաքական հետապնդման»:
Անցած տարի Եվրամիությունը Վրաստանին միությանը անդամակցելու թեկնածու-երկրի կարգավիճակ շնորհեց, սակայն դիտորդներն ասում են, որ Վրաստանի ամենահարուստ մարդու գլխավորած կառավարությունը 2022 թվականին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո շրջվում է դեպի Ռուսաստան։
Նախորդ շաբաթներին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներ՝ բողոքելու «օտարերկրյա գործակալների» մասին նոր օրենքի դեմ, որը շատերը համարում են Ռուսաստանում գործող նման օրենքի կրկնօրինակը: Թեև օրենքն ուժի մեջ է մտել, սակայն ընդդիմադիրները խոստանում են չդադարեցնել պայքարը:
Ռուսական ուժերը փորձում են առաջընթաց ունենալ Խարկովի ուղղությամբ։ Գլխավոր հարցն է` արդյո՞ք ուկրաինական զորքերը կկարողանան պահել ճակատը` մինչ ամերիկյան սպառազինության տեղ հասնելը։
Եվրամիությունը սկզբունքորեն համաձայնել է, որը ռուսաստանյան սառեցված ակտիվներից ստացված հասույթը ուղղելու է Ուկրաինայի համար սպառազինության գնմանը։
Եվրոպական աջակողմյան ուժերը հավաքվել էին Բրյուսելում՝ Ազգային պահպանողականության համաժողովին, որի նպատակն է նպաստել «Եվրոպայում ազգային պետության պահպանմանը»: Համաժողովը կասեցնելու Բրյուսելի քաղաքապետի որոշումը չեղարկվեց դատարանում
ՆԱՏՕ-ի անդամ-երկրները հայտարարել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման անհրաժեշտության մասին՝ ուկրաինական պատերազմին անդրադառնալով դաշինքի 75-ամյակին նվիրված և Բրյուսելում կայացած ալյանսի արտգործնախարարների երկօրյա հանդիպմանը:
ՆԱՏՕ-ի անդամ-երկրները հայտարարել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման անհրաժեշտության մասին՝ ուկրաինական պատերազմին անդրադառնալով դաշինքի 75-ամյակին նվիրված և Բրյուսելում կայացած ալյանսի արտգործնախարարների հանդիպմանը: ՆԱՏՕ-ի անդամ-պետությունները, սակայն, համաձայնության չեն եկել ։
Միջազգային հանրությունը պահանջում է Իսրայելից անհապաղ հետաքննել World Central Kitchen-ին առնչվող արյունալի միջադեպը, որի հետևանքով զոհվել են մարդասիրական կազմակերպության հետ առնչություն ունեցող 7 աշխատակիցներ։ Զոհերից երեքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ էին
Լոնդոնը կոչ է արել Իսրայելին անհապաղ հետաքննել Գազայի հատվածում տեղ գտած ավիահարվածը, որի հետևանքով զոհվել են մարդասիրական կազմակերպության հետ առնչություն ունեցող 7 աշխատակիցներ։ Զոհերից երեքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ էին
Բրիտանական հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի՝ Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի հրապարակման համաձայն, արևմտյան բազմաթիվ երկրների ատոմակայաններ դեռ օգտագործում են ռուսական միջուկային վառելիք՝ չնայած Կրեմլի հետ տնտեսական կապերը խզելու ջանքերին։
Ուկրաինական անօդաչուների վերջին հարվածների շարքը ռուսաստանյան նավթավերամշակման գործարաններին զգալիորեն նվազեցրել է այդ ուղղությամբ Մոսկվայի կարողությունները։ Կիևը չի թաքցնում՝ նպատակն է զրկել Ռուսաստանին եկամտի կարևոր աղբյուրից:
Ռուսաստանի իշխանությունները վերակազմավորել են հայտնի «Վագներ» խմբավորումը, և ներկայում այն «էքսպեդիցիոն կորպուս» է, որը ենթարկվում է այդ երկրի զինուժի Գլխվաոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչությանը՝ ռազմական հետախուզությանը
բեռնել ավելին