Ուկրաինայի նախագահն ընդգծել է` այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ընթացող բանակցություններն այդ նպատակին միտված քայլ են։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր խորը մտահոգությունն է հայտնել «Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված շարունակական մարտահրավերների մասին հաղորդումների կապակցությամբ»: Դրա մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տարածած հաղորդագրությունը:
Ամերիկյան ներկա և նախկին քաղաքական շրջանակներն անդրադառնում են Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար վիճակին
Միացյալ Նահանգները տեղյակ է «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, ում մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստան բուժման նպատակով», հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի վերջին հայտարարությունը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացության մասին ստանում է արձագանքներ:
ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին այցելել էր Սյունիք, ուր «տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացավ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին»:
Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի ակտիվ կհետևի Սև ծովում իրավիճակին
Դաշինքը դատապարտում է Մոսկվայի հայտարարությունը, թե Սև ծովի միջազգային ջրերի մի մասը ժամանակավորապես անապահով է նավագնացության համար։
Միջազգային հանրությունը շարունակում է արձագանքել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին
Միջազգային հանրությունը շարունակում է արձագանքել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:
Ռուս-թուրքական հարաբերություններում առաջ եկան մի շարք խնդիրներ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովից հետո: Մոսկվան դադարեցրեց հացահատիկային համաձայնությունը: Անկարան փորձում է վերականգնել այն: ՌԴ-Թուրքիա հարաբերություններն են քննարկում վերլուծաբանները
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Քեթրին Բրուքերը արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթին` ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում:
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Մորա Հիլին նամակով դիմել է նախագահ Ջո Բայդենին՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացության կապակցությամբ:
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը Բրյուսելում: Հանդիպումը տևել է շուրջ 2.5 ժամ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում ընդգծել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացին և շեշտել Լաչինի միջանցքով ազատ տարանցման կարևորությունը։
Երևանը բարձր է գնահատում Վաշինգտոնի գործադրած ջանքերը հայ-ադրբեջանական բանակցություններն առաջ մղելու հարցում, «Ամերիկայի ձայնին» ասել է Արմեն Գրիգորյանը, ով Վաշինգտոն կատարած իր այցի շրջանակում հանդիպել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի և այլ պաշտոնյաների հետ
Երևանը բարձր է գնահատում Վաշինգտոնի գործադրած ջանքերը հայ-ադրբեջանական բանակցություններն առաջ մղելու հարցում, «Ամերիկայի ձայնին» ասել է Գրիգորյանը, ով Վաշինգտոնում Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և երկկողմ օրակարգի հարցեր
Կոնգրեսում կքննարկվեն ավելի քան մեկ տասնյակ հայանպաստ օրենսդրական փոփոխությունների առաջարկներ
ԱՄՆ Կոնգրեսում շուտով կմեկնարկեն «Ազգային պաշտպանության վավերացման ակտի» շուրջ քննարկումները: Հայկական հանձնախումբն առաջարկել է 13 փոփոխություն։
բեռնել ավելին