Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացությամբ 


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր խորը մտահոգությունն է հայտնել «Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված շարունակական մարտահրավերների մասին հաղորդումների կապակցությամբ»: Դրա մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տարածած հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության՝ Անտոնիո Գուտերեշը հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը Կողմերի կողմից Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) որոշումները կատարելու անհրաժեշտության մասին, ներառյալ 2023 թվականի փետրվարի 22-ի և 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատված կարգադրությունները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու անհրաժեշտության մասին։

«Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնության տրամադրումը դյուրացնելու համար»,- ասված է հաղորդագրության տեքստում:

Ըստ հաղորդագրության՝ Գուտերեշը նաև կոչ է անում երկու կողմերին ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը։

XS
SM
MD
LG