Մատչելի հղումներ

Խաղաղության համաձայնագրին հասնելու համար Բաքուն և Երևանը պետք է գնան բարդ փոխզիջումների. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ


ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլեր

Վաշինգտոնը շարունակում է հանձնառու մնալ հայ-ադրբջենական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին և հավատացած է, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրին` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը` լրագրողների հետ ճեպազրույցին պատասխանելով Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացի ու պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև վերջերս կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ հարցին։

«Միշտ ասել ենք, որ դրան` [խաղաղության համաձայնագրին] հասնելու համար երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների։ Եվ դա է պատճառը, որ պետքարտուղարը շարունակում է քննարկումները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի առաջնորդների հետ՝ խրախուսելու նրանց գնալ այդ դժվարին փոխզիջումների, որպեսզի կարողանանք հասնել համաձայնության»,- ասել է պետքարտուղարության մամլո խոսնակը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG