Մատչելի հղումներ

Շատ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների լուրջ իրավիճակով. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Բուրիչ


Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի մասնաշենք, Ստրասբուրգ, Ֆրանսիա
Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի մասնաշենք, Ստրասբուրգ, Ֆրանսիա

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հուլիսի 28-ին հանդես է հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների լուրջ իրավիճակի կապակցությամբ: Հայտարարության մեջ Բուրիչը նշել է.

«Ես չափազանց մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների լուրջ իրավիճակով, և մտովի այն [Լեռնային Ղարաբաղի] բնակիչների հետ եմ, ովքեր իրենց ուսերին են կրում այս իրավիճակի ողջ ծանրությունը»:

Նա հավելել է. «Ես խստորեն վերահաստատում եմ իմ նախկինում հնչեցրած կոչերը՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու կապակցությամբ։ Ես ուշադրություն եմ հրավիրում 7 ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ միջանկյալ որոշման վրա:

«Ես նաև կոչ եմ անում երկու կողմերին իրական երկխոսության մեջ մտնել՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժն արագ ապահովելու նպատակով։ Այս երկխոսությունը պետք է նաև հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համահունչ»,- ասված է հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG