Մատչելի հղումներ

Վաշինգտոնը վերահաստատում է մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու իր կոչը


ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն` Սյունիքում: Լուսանկարը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության X հարթակի էջից
ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն` Սյունիքում: Լուսանկարը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության X հարթակի էջից

ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին այցելել էր Սյունիք, ուր «տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացավ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին»:

Դրա մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր X սոցիալական հարթակում կատարած գրառման միջոցով:

«Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին», նշված է դեսպանության գրառման մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները ՀՀ արտգործնախարարության և կառավարության հրավերով այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն երկրորդ օրն է անշարժ կանգնած են դեպի Լեռնային Ղարաբաղ Հայաստանից շուրջ 400 տոնա հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները։

Նմանատիպ

XS
SM
MD
LG