Մատչելի հղումներ

Սամանտա Փաուերը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիիտար իրավիճակի կապակցությամբ


 ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուեր
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուեր

Պարենային անվտանգության բացակայությունն ու դեղորայքի մատակարարման պակասը Լեռնային Ղարաբաղում չափազանց մտահոգիչ են, X սոցիալական հարթակում (նախկին Twitter) գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը։

Նա շեշտել է. «Լաչինի միջանցքը չափազանց կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար»։

«Ես միանում եմ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` միջանցքով առևտրային և մարդասիրական բեռների ազատ տեղաշարժ ապահովելու կոչին», հավելել է Փաուերը։

XS
SM
MD
LG