ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռներն ուրբաթ օրը ցերեկային ժամերին օդային հարձակում են իրականացրել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մի քանի շրջանում գտնվող թիրախների ուղղությամբ, որը հետևել է հինգշաբթի գիշերը կատարված հուժկու ռմբակոծությանը:
Զոհերի և վնասվածքների մասին դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդվել:
ՆԱՏՕ-ն օդային հարձակումները սովորաբար իրականացնում է գիշերային ժամերին, սակայն վերջերս ավելի հաճախ են դառնում ցերեկային ժամերին իրականացվող գրոհները:
Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի որդի Սեիֆ ալ-Իսլամ Քադաֆին հինգշաբթի օրը հայտնել է, որ իր հայրը պատրաստ է ընտրություններ անցկացնել և, պարտություն կրելու դեպքում, պաշտոնաթող լինել:
Լիբիայի ապստամբները և Միացյալ Նահանգները մերժել են այդ առաջարկը: