Հոսնի Մուբարաքը, իր լիազորությունների մեծամասնությունը փոխնախագահին փոխանցելուց մեկ օր անց, հեռացել է Կահիրեից` ուղևորվելով դեպի Սինայի թերակղզում գտնվող Շարմ էլ-Շեյխ հանգստավայր:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Եգիպտոսոի պետական հեռուստատեսությունը:
Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը, հանդես գալով պետական հեռուստատեսությամբ, ասել է. «Երկրի համար ստեղծված ծանր իրավիճակից ելնելով, նախագահ Հոսնի Մուբարաքը որոշում է կայացրել թողնել հանրապետության նախագահի իր պաշտոնը` երկրի Զինված ուժերի բարձրագույն խորհրդին հանձնարարելով պետությունը կառավարելու լիազորությունը»:
Եգիպտոսի զինված ուժերի կողմից ուրբաթ օրը հրապարակած հաղորդագրությունը նույնպես վկայում է այն մասին, որ երկրի ամենահզոր հաստատությունը ստանձնել է երկրում քաղաքական անցում իրականացնելու պարտականությունը: