ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համաձայն, ներկայացնելով իր հրաժարականը, Եգիպտոսի նախագահն արձագանքել է «փոփոխություններ կատարելու հարցում ժողովրդի ցանկությանը»: Նրա խոսքերով, որ այս քայլը երկրում տեղի ունեցող փոփոխությունների դեռևս սկիզբն է։
Օբաման այս հայտարարությամբ ուրբաթ օրը հանդես եկավ Սպիտակ տանը, Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի կողմից Մուբարաքի հրաժարականի և երկրի զինված ուժերին լիազորությունները փոխանցվելու մասին հայտարարությունից մի քանի ժամ անց։
Օբամայի խոսքերով, «առջևում սպասվում են դժվարություններ», սակայն ինքը վստահ է, որ Եգիպտոսի ժողովուրդը կկարողանա խաղաղ ճանապարհով գտնել լուծումներ դեռ պատասխան չստացած հարցերին՝ դրսևորելով միասնականության այն ոգին, որով հանդես է եկել անցյալ մի քանի շաբաթների ընթացքում։
Օբաման կոչ արեց նաեւ Եգիպտոսի զինված ուժերին ապահովել անցման վստահելի գործընթաց ՝ պաշտպանելով Եգիպտոսի ժողովրդի իրավունքները, դադարեցնելով պարետային ժամի ռեժիը, իրականացնելով սահմանադրական փոփոխություններ և հարթելով ճանապարհ դեպի ազատ և արդար ընտրություններ։ Նա կոչ արեց անցման փուլում լսել «Եգիպտոսի բոլոր ձայները»։
Օբաման խոստացավ նաեւ, որ ԱՄՆ-ը կմնա Եգիպտոսի բարեկամն ու գործընկերը և դեպի ժողովրդավարություն կատարվող անցման փուլում "կտրամադրի ցանկացած օժանդակություն"։