Մատչելի հղումներ

Ֆրանսիան քննադատել է ՆԱՏՕ-ին


شاہ رخ خان کا ایک پرستار
شاہ رخ خان کا ایک پرستار

Ֆրանսիան քննադատել է ՆԱՏՕ-ին Լիբիայում քաղաքացիական անձանց պաշտպանության համար բավարար ջանքեր չգործադրելու համար։

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ՆԱՏՕ-ն պետք է կատարի իր ստանձնած պարտականություններն ամբողջությամբ և ավելի մեծ ջանքեր գործադրի՝ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի ծանր սպառազինությունը ոչնչացնելու համար։

Ժյուպեն ասել է, որ այս խնդիրը բարձրացնելու է երեքշաբթի օրը կայանալիք ԵՄ-ի արտգործնախարարների և ավելի ուշ՝ ՆԱՏՕ-ի պետությունների նախարարների հանդիպման ընթացքում։

Լիբիայի ապստամբների ժամանակավոր կառավարությունը մերժել է Աֆրիկյան Միության կողմից առաջարկված զինադադարի ծրագիրը՝ անվանելով այն «հնացած»։ Նրանց համաձայն, ծրագիրը չի համապատասխանում իրենց հիմնական պահանջին, որի համաձայն Քադաֆիի և նրա որդիները պետք է անմիջապես փոխանցեն իշխանությունն ու լքեն երկիրը։

XS
SM
MD
LG