ՆԱՏՕ-ն հաստատել է, որ դաշինքի ուժերը պատասխանատու են հինգշաբթի օրը Բրեգա քաղաքի մոտակայքում ապստամբների հրասայլերի վրա կատարված հարձակման համար՝ պատճառաբանելով այն մարտի դաշտում ստեղծված շփոթեցնող իրավիճակով։
ՆԱՏՕ-ի հրամանատարի տեղակալ Ռասել Հարդինգն ուրբաթ օրը հայտնել է լրագրողներին, որ դաշնակից ուժերն նախկինում երբեք չէին տեղեկացվել ապստամբների կողմից հրասայլեր կիրառելու մասին։ Ապստամբների առաջնորդների համաձայն, հարձակման պատճառով զոհվել է չորս մարդ։
Հարդինգը հրաժարվել է ներողություն խնդրել պատահարի համար՝ ասելով, որ Բրեգայում ստեղծված «արագ փոփոխվող» իրավիճակի պատճառով դժվար էր որոշել, թե ով է կառավարում մարտական մեքենաները։
Այս ընթացքում ՄԱԿ-ի հետաքննիչները հայտնել են Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի և ապստամբ մարտիկների կողմից մարդու իրավունքների կատարված խախտումներն ուսումնասիրելու վերաբերյալ աշխատանքները մեկնարկելու մասին։
Երեք փորձագետից բաղկացած հետաքննող հանձնաժողովի ղեկավար, պատերազմական հանցագործությունների գծով փորձագետ Շարիֆ Բասիունիի համաձայն, հանձնաժողովն Լիբիա է ուղևորվելու կիրակի օրը, և ամսվա վերջին իր աշխատանքն ավարտելուց առաջ այցելելու է երկրի ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան տարածքները։