Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն հետաքննում է Լիբիայում օդային "սխալ" հարձակումներըը


کرکٹ ورلڈ کپ کی افتتاحی تقریب کی تصاویر
کرکٹ ورلڈ کپ کی افتتاحی تقریب کی تصاویر

ՆԱՏՕ-ն շաբաթ օրը մեկնարկել է Լիբիայում Բրեգա քաղաքի մոտակայքում ապստամբ ուժերի շարասյան վրա դաշնակիցների օդուժի կողմից իրականացված հարձակման հաղորդագրությունների վերաբերյալ հետաքննությունը։

Ականատեսների համաձայն, ուրբաթ երեկոյան ապստամբների շարասյունից հակաօդային թնդանոթի կրակոցներ են արձակվել օդ, սակայն դեռևս հայտնի չէ, արդյոք կրակոցներն արձակվել են ապստամբների, թե շարասյուն ներթափանցած Մուամար Քադաֆիի գործակալների կողմից։

Օդային հարվածի արդյունքում ոչնչացվել է դեպի Բրեգա քաղաք ընթացող շարասյան առնվազն չորս ավտոմեքենա, ինչի պատճառով զոհվել է առնվազն տասը մարդ։ Բրեգան, Միջերկրական ծովի առափնյա մի քանի այլ քաղաքների պես, փետրվարի սկզբից բազմիցս անցել է ձեռքից ձեռք։

Լիբիայի ապստամբների առաջնորդ, այս երկրի արդարադատության նախկին նախարար Մուսթաֆա Աբդուլ-Ջալիլն ուրբաթ օրը հանդես է եկել զինադադարի առաջարկով, որի համաձայն կառավարական ուժերը պետք է նախ հեռանան իրենց վերահսկողության տակ գտնվող քաղաքներից և վերջ տան ապստամբների կողմից վերահսկվող քաղաքների գրոհը։ Նա ասել է նաև, որ Լիբիայի արևմտյան քաղաքների բնակիչներին պետք է տրվի իրենց ճակատագիրը որոշելու հնարավորություն։

Քադաֆիի կառավարությունը «խարդախություն» է անվանել զինադադարի մասին առաջարկը։

Կառավարության խոսնակի համաձայն, ապստամբների պահանջները անհնար է կատարել:

XS
SM
MD
LG