Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Լիբիայում


کینیڈا نے کینیا کو پانچ وکٹوں سے ہرادیا
کینیڈا نے کینیا کو پانچ وکٹوں سے ہرادیا

ՆԱՏՕ-ն օդային հարված է հասցրել Բրեգա քաղաքի մոտակայքում դեպի ապստամբների դիրքեր շարժվող Լիբիայի կառավարական ուժերի շարասյան ուղղությամբ:

Դաշնակիցների ուժերի կողմից հասցված հարվածի արդյունքում ոչնչացվել է երկու մեքենա, սակայն զոհերի մասին որևէ տեղեկություն դեռևս չկա:

Բրեգա քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար մղվող մարտերի արդյունքում կողմերից ոչ մեկին դեռևս չի հաջողվել իր դիրքերն ամրապնդել այս քաղաքում, որտեղ նավթամշակման գործարանի և նավահանգստի վերաբերյալ վերահսկողություն հաստատելու դեպքում ապստամբները կարող են լրացուցիչ միջոցներ ձեռք բերել` Քադաֆիի ուժերի դեմ մարտերը շարունակելու համար:

Սպասվում է, որ ապստամբները մեկ միլիոն տակառ նավթ տարողությամբ տանկերի միջոցով շուտով կիրականացնեն նավթի առաջին առաքումը, որն ուղևորվելու է դեպի Քաթար: Այս պետությունը, Ֆրանսիայի և Իտալիայի հետ մեկտեղ, պաշտոնապես ճանաչել է Լիբիայի ապստամբների «Ազգային անցումային խորհուրդը»:

Շարունակվում են նաև հակամարտությանը դիվանագիտական միջոցներով ավարտելուն ուղղված ջանքերը: Լիբիայի արտգործնախարարի պաշտոնակատար Աբդուլ-Աթի ալ-Օբեյդին Թուրքիայի իշխանությունների հետ անցկացված ընթացքում քննարկել է կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև զինադադարի վերաբերյալ բանակցությունների կազմակերպման խնդիրը: Սպասվում է, որ հետագա մի քանի օրվա ընթացքում Թուրքիա են ժամանելու Լիբիայի «Ազգային անցումային խորհրդի» ներկայացուցիչները:

XS
SM
MD
LG