Մատչելի հղումներ

Լիբիայի արևելքում շարունակվում են մարտերը


Լիբիայի արևելքում շարունակվում են մարտերը
Լիբիայի արևելքում շարունակվում են մարտերը

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը կիրակի օրը հրթիռակոծել են Աջդաբիա քաղաքի մոտակայքում գտնվող ապստամբների դիրքերը։

Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Շաբաթ օրը քաղաքի արևմուտքում տեղի ունեցած մարտերի պատճառով զոհվել էր յոթ, վնասվածքներ ստացել՝ 27 մարդ։

Շաբաթ օրը ապստամբների և կառավարական ուժերի միջև մարտեր էին տեղի ունեցել նաև Լիբիայի երկու այլ քաղաքներում։ Ծանր մարտեր են տեղի ունեցել Բրեգա և Միսուրաթա քաղաքներում, որտեղ, ապստամբների համաձայն, Քադաֆիին հավատարիմ ուժերն օգտագործել են կասեթային ռումբեր՝ մեղադրանք, որը հերքում են կառավարական ուժերը։

Նոր բախումները հետևել են անցյալ շաբաթ հակամարտությանը վերջ տալուն ուղղված ջանքերին, ներառյալ Բեռլինում կայացած ՆԱՏՕ-ի հանդիպմանը և արաբական, աֆրիկյան և եվրոպական պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում անցկացված հանդիպմանը։

XS
SM
MD
LG