Մատչելի հղումներ

Լիբիայի կառավարական ուժերը վերսկսել են գրոհը


Լիբիայի կառավարական ուժերը վերսկսել են գրոհը
Լիբիայի կառավարական ուժերը վերսկսել են գրոհը

Լիբիայի Միսթարա քաղաքի ուղղությամբ վերսկսվել է կառավարական ուժերի գրոհը։

Ապստամբների խոսնակի համաձայն, Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը շաբաթ օրը «Գրադ» տեսակի առնվազն 100 հրթիռ են արձակել քաղաքի արդյունաբերական թաղամասերի ուղղությամբ։ Զոհերի և վնասվածքներ ստացածների մասին հաղորդագրություններ չկան։

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի կառավարական ուժերը կասեթային ռումբեր են օգտագործել քաղաքի բնակելի շրջանների վրա հարձակումներ կատարելիս՝ «մեծ վտանգի ենթարկելով քաղաքացիական անձանց»։

Կասեթային ռումբերի օգտագործումն արգելված է աշխարհի երկրների մեծամասնության կողմից՝ զանգվածային ոչնչացման վտանգի պատճառով։

Լիբիայի իշխանությունները հերքել են այս մեղադրանքները։ Կառավարության խոսնակ Մուսա Իբրահիմը կոչ է արել իրավապաշտպան կազմակերպությանը ապացուցել կասեթային ռումբեր օգտագործելու մասին տեղեկությունները։

Այս հայտարարությամբ Լիբիայի կառավարության խոսնակը հանդես է եկել այն բանից հետո, երբ ՆԱՏՕ–ի անդամ պետությունները պարտավորվել են իրականացնել ռազմական արշավն այնքան ժամանակ, որքան կպահանջվի Քադաֆիի հրաժարականն ապահովելու համար։

XS
SM
MD
LG