Ամերիկացի փորձագետները նշում են, որ պաշտոնական Մոսկվան, սպառնալովՈւկրաինային և արևմտյան երկրներին զանգվածային ոչնչացման զենքով, մեծ վնաս էհասցնում ինքն իրեն։
Աստանայում հանդիպել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը և Պուտինը, որտեղ ՌԴ նախագահը շեշտել է, որ Մոսկվան ուշադրության կենտրոնում է պահում Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցը։
«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներն այս շաբաթվա սկզբին Ռուսաստանի իրականացրած խոշոր հրթիռակոծությունից հետո ասել են, որ կաջակցեն Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան դա պահանջվում է»։
Ռուսաստանի նախագահը բազմիցս փորձել է շանտաժի ենթարկել մարդկությանը զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ։ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի սրման և պատերազմում պարտվող Պուտինի միջուկային սպառնալիքների համաշխարհային արձագանքն ակտիվացել է վերջին օրերին։
Նախնական տվյալներով զոհվել է առնվազն 8 մարդ, ևս 24-ը վիրավորվել բնակելի վայրերում, այդ թվում՝ զբոսայգիներում ևզբոսաշրջային վայրերում:
Ըստ զեկույցի՝ ռուս օկուպանտները վնասել են առնվազն 190 կրոնական սրբավայր. Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու մամուլի քարտուղարի խոսքով՝ ռուս զինվորականների կողմից սպանվել է երեք ուկրաինացի քահանա։
Ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից Ճապոնիայի օդային տարածքով բալիստիկ հրթիռի փորձարկմանը՝ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան իրականացրել են ճշգրիտ ռմբակոծման վարժանքներ և արձակել իրենց հրթիռները։ Այնուամենայնիվ, Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ բաց է մնում Փհենյանի հետ երկխոսության համար:
«Իան» փոթորկի հետևանքով Ֆլորիդայում դեռ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Մայամիում դեռ տեղակայված է «Florida Task Force 2»-ը՝ օգնելու տեղական իշխանություններին գտնել մարդկանց, ովքեր մնացել են կղզում ծովամրրիկի ժամանակ:
Անցյալ շաբաթ «Իան» ծովամրրիկը վնասներ է հասցրել Միացյալ Նահանգների հարավային շրջաններին: Նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը կմեկնեն ավերված տարածքներ: Սպիտակ տունը շաբաթ ուշ երեկոյան հայտարարեց, որ Բայդենները երկուշաբթի կայցելեն Պուերտո Ռիկո, իսկ չորեքշաբթի՝ Ֆլորիդա։
բեռնել ավելին