Մատչելի հղումներ

Վաշինգտոնը խոստանում է պատժամիջոցներ կիրառել  Թեհրանի նկատմամբ զենքի վաճառքի և տարածվող բողոքի ցույցերի համար


Բայդենի վարչակազմն ասել է, որ «կկիրառի խիստ պատժամիջոցներ» Թեհրանի նկատմամբ այն բանից հետո, երբՌուսաստանը իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր օգտագործեց Ուկրաինայի վրա հարձակվելուհամար։ Սպիտակ տունը նաև կասկած է հայտնել, որ միջուկային համաձայնագրի բանակցությունների փակուղինկարող է արագ լուծվել՝ Իրանում տարածվող բողոքի ցույցերի ֆոնին։

Կիևի երկնքում նոր վտանգ է հայտնվել, այս անգամ Իրանից։ Ուկրաինան ասում է, որ հենց Իրանում են պատրաստվել անօդաչու թռչող սարքերը, որոնք Ռուսաստանըօգտագործել է մայրաքաղաքիը ռմբակոծելու համար:

Իրանը հերքում է պնդումը, Կրեմլը չի մեկնաբանում.

Վաշինգտոնում Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը իրանական արտադրության անօդաչութռչող սարքերի և ԱՄՆ-ի արձագանքի վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ի հարցերին ի պատասխան ասել է.

«Նրանք (Իրանը) հերքել են Ուկրաինայում օգտագործելու համար Ռուսաստանին զենք տրամադրելու լուրը: Միևնույնժամանակ, ըստ այս նոր զեկույցների, Իրանը դիտարկում է ավելի շատ կործանիչ զենք վաճառելուհնարավորությունը՝ աջակցելու ռուսական ներխուժմանը, որին նրանք պնդում են, որ դեմ են: Այժմ մենքկշարունակենք խստորեն կիրառել ԱՄՆ պատժամիջոցները թե՛ ռուսական, թե՛ իրանական զենքի առևտրի դեմ։ Մենքկդժվարացնենք Իրանի համար այդ զենքերը Ռուսաստանին վաճառելը»:

Սակայն վերլուծաբաններն ասում են, որ Արևմուտքն ավելին չի կարող անել Իրանին մեկուսացնելու համար:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի անդամ, Իրանում նախկին ԱՄՆ դիվանագետԷնթոնի Քորդեսմանի խոսքով՝ պատժամիջոցները լուրջ հետևանքներ չեն ունենա.

«Արդեն ամիսներ շարունակ արվում է նույն բանը, այսինքն՝ կարող եք ընտրել անհատների և կորպորացիաներին,որոնք ապահովում և գնում են այս համակարգերը և նրանց նկատմամբ կիրառել պատժամիջոցներ, բայց այսպահին դա շատ սահմանափակ արդյունավետություն կունենա»:

Միացյալ Նահանգների կառավարությունը նաև բացահայտորեն արտահայտվել է Իրանում տիրողանկարգությունների ալիքի մասին, որը սկսեց սեպտեմբերին երիտասարդ կնոջ մահից հետո, ով ոստիկանությանկալանքի տակ էր:

Իրանի, Իրաքի և հանրային դիվանագիտության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ ՋենիֆերԳավիտոն ասել է. «Աշխարհի հայացքն ուղղված է Իրանում խիզախ ցուցարարների կողմը, ովքեր ոտքի ենկանգնում և բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին, ոչ միայն կանանց, այլև ընդհանուր մարդուիրավունքների համար։ Միացյալ Նահանգները նրանց կողքին է այդ հարցում: Մենք մի շարք քայլեր ենք ձեռնարկելվերջին օրերին և շաբաթներին՝ ռեժիմին պատասխանատվության ենթարկելու այն գործողությունների համար,որոնք տեսել ենք»:

Նրա խոսքերով՝ այդ գործողություններից են պատժամիջոցները բարձր մակարդակի իրանցիների նկատմամբ, ինչպես նաև ԱՄՆ աջակցությունը իրանցիներին, որպեսզի նրանք կարողանան շփվել միմյանց հետ և մուտք գործել մի շարք լրատվամիջոցներ:

Սպիտակ տունը նաև մտահոգված է, որ միջուկային նուրբ համաձայնագիրը, որը ամիսներ շարունակ բանակցվել էարևմտյան բանակցողների և Թեհրանի միջև, կարող է փակուղու առաջ կանգնել:

«Այս պահի դրությամբ մենք մոտ ապագայում գործարք չենք ակնկալում»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Վերլուծաբաններն ասում են, որ գործարքը, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակծրագիր կամ JCPOA, վտանգի տակ է այն բանից հետո, երբ Իրանում 2021 թվականի ընտրությունների արդյուքնում եկավ կոշտ դիրքորոշում ունեցող նախագահ:

Ըստ Էնթոնի Քորդեսմանի՝ «Իրանի ընտրություններից հետո այդ ծրագրի շուրջ շատ լուրջ խնդիրներ կան:Հիմնականում Իրանը ունեցել է որոշակի աստիճանի ժողովրդավարություն և այլախոհություն: Կառավարությունըմինչ այժմ որոշ չափով ավելի հանդուրժող է եղել, քան հոգեւորականները։ Ներկայիս նախագահը, ամենայնհավանականությամբ, հոգևորական է և ծայրահեղ պահպանողական»:

ԱՄՆ-ն ասում է, որ Իրանի ղեկավարությունը պետք է տեղից շարժվի: Նույնը պետք է անեն նաև ուցարարները Թեհրանում, Սպահանում, Բեյրութում, Չիլիում, Հռոմում, Երուսաղեմում և Վաշինգտոնում։

XS
SM
MD
LG