Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է մեծացնել աջակցությունը Ֆլորիդայի փոթորկից ավերված բնակավայրերին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այցելել Ֆլորիդայի փոթորկից ավերված բնակավայրեր: Նա խոստացել է մեծացնել աջակցությունը նահանգին:

4-րդ կարգի «Իան» փոթորին անցած շաբաթ Ֆլորիդայումխլելով ավելի քան 100 մարդու կյանք է խլել։ Միլիարդավոր դոլարների արժողությամբ գույք ծածկվել է ջրով:

Ծովափնյա Ֆորտ Մեյերս քաղաքը, որտեղ բնակվում է մոտ 87000 մարդ, երկրի ամենաարագ աճող բնակչության կենտրոններից մեկն է:

Բայդենն ասել է, որ դաշնային կառավարությունը հանձնառու է օգնել բոլոր տուժածներին և հայտարարել է դաշնային օգնության ժամկետը մինչև 60 օր երկարացնելու մասին:

Այդ օգնությունը հոգում է որոնողափրկարարական ծախսերը, ապաստան, սնունդ և այլ առաջին անհրաժեշտության միջոցառումներ:

«Այսօր մենք ունենք միայն մեկ անելիք, այն է՝ համոզվել, որ Ֆլորիդայի բնակիչները ստանան այն ամենը, ինչ անհրաժեշտ է լիարժեք, հիմնովին վերականգնվելու համար»,-ասել է Բայդենը։

Ֆլորիդայի Հանրապետական նահանգապետ Ռոն Դեսանտիսը՝ Բայդենի հզոր քննադատներից մեկը, բարձր է գնահատել պատկան մարմինների հետ համագործակցությունը:

«Մենք կտրում ենք բյուրոկրատական ժապավենը, և դա տեղի է ունենում տեղական կառավարությունից, նահանգային կառավարությունից մինչև նախագահ: Այսպիսով, մենք բարձր ենք գնահատում թիմային ջանքերը»,-ասել է նա։

XS
SM
MD
LG