Մատչելի հղումներ

Պուտինն առաջարկել է Էրդողանին Թուրքիայիում  գազի հանգույց կառուցել՝ այն համարելով Եվրամիություն գազ մատակարարելու ամենահուսալի  ճանապարհը 


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինn թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, որ Թուրքիան,պարզվում է, ամենահուսալի ճանապարհն է դեպի Եվրամիություն գազ մատակարարելու համար և առաջարկել էայնտեղ կառուցել մատակարարման հանգույց:

Ռուսաստանը ձգտում է պահպանել իր էներգետիկ լծակները Եվրոպայում՝ միաժամանակ վերափոխելովմատակարարումները բալթյան «Հյուսիսային հոսք» գազատարներից, որոնք վնասվել են անցյալ ամիսպայթյունների հետևանքով:

«Մենք կարող ենք դիտարկել ևս մեկ գազատար կառուցելու և այլ երկրներ՝ նախևառաջ եվրոպականերկրներ, վառելիքն ուղարկելու համար Թուրքիայում գազի մատակարարման հանգույց ստեղծելուգաղափարը, իհարկե, միայն այն դեպքում, եթե այդ երկրները հետաքրքրված լինեն դրանով»,- Էրդողանինասել է Պուտինը Ղազախստանում կայացած հանդիպման ժամանակ։

Նրա պնդմամբ՝ դա նաև կկարգավորի գնագոյացումը, ինչը ևս խնդիր է. «Այսօր գները բարձր են, մենք կարող էինքհեշտությամբ կարգավորել դրանք նորմալ շուկայական մակարդակով, առանց քաղաքական երանգի»:

«Հյուսիսային հոսք» ստորջրյա հանգույցի պայթյունները Շվեդիայի և Դանիայի իշխանությունները հետաքննում են որպես դիվերսիոն գործողություններ, սակայն դեռևս չեն հայտնել, թե ով է նրանց կարծիքով մեղավոր:

Էրդողանը ձգտում է միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Նահազվագյուտ դիվանագիտական առաջընթացի հասավ, երբ ՄԱԿ-ի հետ միասին հուլիսին միջնորդեցհամաձայնագիր, որը թույլ էր տալիս վերսկսել ուկրաինական հացահատիկի առևտրային արտահանումը Սևծովյաննավահանգստից, որը Ռուսաստանը շրջափակել էր։

Էրդողանը Պուտինին ասել է. «Մենք վճռական ենք ուժեղացնելու և շարունակելու հացահատիկի արտահանումըՍտամբուլի համաձայնագրով, ինչպես նաև ռուսական հացահատիկի և պարարտանյութի տեղափոխումը դեպիաղքատ երկրներ Թուրքիայի միջոցով»:

Աստանայում հանդիպել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը և Պուտինը, որտեղ ՌԴ նախագահըշեշտել է, որ Մոսկվան ուշադրության կենտրոնում է պահում Երեւանի եւ Բաքվի հարաբերություններիկարգավորման հարցը։

Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի առաջատար առեւտրատնտեսականգործընկերներից մեկը։ «Ապրանքաշրջանառությունն աճում է։ Անցած տարի այն աճել է մոտ 14%-ով։ Այստարի այն աճել է եւս 7%-ով։ Մեր տնտեսական օպերատորները 4,5 մլրդ դոլար են ներդրել Ադրբեջանիտնտեսության մեջ»,-ասել է Պուտինը։

XS
SM
MD
LG