Ռուսաստանը մահացու հրթիռակոծել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, ինչը Վլադիմիր Պուտինի խոսքով, «զանգվածային հարված» էր Ուկրաինային՝ ի պատասխան շաբաթավերջին Ղրիմը Ռուսաստանի մայրցամաքինկապող կամուրջի պայթեցմանը:
Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ Ռուսաստանն արձակել է 75 հրթիռներ՝ խոցելով երկրի առնվազն 10 տարբեր շրջաններ։ Կիևի վրա հրթիռների մեծ մասը քաղաքի կենտրոնի ուղղությամբ էին արձակված, ինչիհետևանքով զոհվել է նախնական տվյալներով առնվազն 8 մարդ, ևս 24-ը վիրավորվել բնակելի վայրերում, այդ թվում՝ զբոսայգիներում ևզբոսաշրջային վայրերում:
Պուտինը անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ հարվածները ուղղված են Ուկրաինայի էներգետիկ, ռազմական և հաղորդակցության ենթակառուցվածքներին, և դրանք պատասխան են շաբաթ օրը Ռուսաստանը Ղրիմիհետ կապող կամրջի վրա հարձակմանը։
«Ակնհայտ է, որ ուկրաինական գաղտնի ծառայությունները պատվիրել, կազմակերպել և իրականացրել ենահաբեկչությունը, որի նպատակն էր ոչնչացնել Ռուսաստանի կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքները», - ասել է Պուտինը։
Բացի Կիևից, պայթյուններ են գրանցվել նաև արևմտյան Լվով քաղաքում, կենտրոնական Դնեպրում և արևելյանԽարկով քաղաքում։ Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ խոցել են ռուսական հրթիռներից 41-ը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը թիրախավորել է քաղաքացիականտարածքներ, ինչպես նաև ամբողջ երկրի էներգահամակարգերը՝ ձգտելով առաջացնել «խուճապ և քաոս» և ոչնչացնելՈւկրաինայի էներգետիկ համակարգը։
Նա ասաց, որ ելույթ կունենա «Մեծ յոթնյակի» երկրների հրատապ հանդիպմանը և կքննարկի իրավիճակը ինչպեսԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, այնպես էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Գերմանիան հայտնել է, որ հանդիպումը կկայանա երեքշաբթի։