Սև լճին ամենամոտ գյուղի՝ Ակների բնակիչները Ադրբեջանի վերջին օրերի ռմբակոծություններից պատսպարվել էին քարանձավներում։ Թեև արդեն հարաբերական խաղաղ է գյուղում, բայց մարդիկ դեռ վախենում են բնականոն կյանքի անցնել։
Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բախումներին են ադրադարձել միջազգային մի շարք լրատվամիջոցներ։
Ուկրաինուհի Վիկա Գորյաչայան Դոնեցկից Հայաստան է տեղափոխվել 2013-ին` ամուսնանալով հայ տղայի հետ ու սիրահարվելով «այս արևոտ երկրին»: 38-ամյա կինն այստեղ հիմնել է տուրիստական գործակալություն և աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց ծանոթացնում է Հայաստանի հետ:
70-ամյա Մարիետա Կարապետյանն արդեն 30 տարի Երևանի հատուկենտ շուկաներից մեկում լավաշ է վաճառում։ Երբեմնի ուսուցիչն այս գործն էլ է սիրով ու ժպիտով կատարում։ Ունի իր մշտական հաճախորդները, որոնք հատկապես Ամանորին ընդառաջ գալիս են։
«Տեսել են վարորդը կին է, չեղարկել են պատվերը»,- ասում է Հայաստանի առաջին կին տաքսու վարորդներից Անժելա Պողոսյանը։ Մեքենա վարելը 42-ամյա կնոջ ամենասիրելի զբաղմունքն է, ուստի որոշել է այն օգտագործել նաև գումար վաստակելու նպատակով։
60-ամյա Նաիրա Մուրադյանը հայ սակավաթիվ կին մուլտիպլիկատորներից է, իսկ Խորհրդային Միությունում եղել է ամենաերիտասարդ բեմադրող-նկարիչը։18 տարեկանից զբաղվելով սիրելի աշխատանքով` այս տարիների ընթացքում ստեղծել է բազմաթիվ ֆիլմեր, որոնք աշխարհի տարբեր երկրներում արժանացել են մրցանակների։
69-ամյա Սրբուհի Սահակյանն օրն սկսում է քաղաքի մաքրությամբ։ Կնոջն է վստահված քաղաքի կենտրոնի մի հատվածը։ Վաղ առավոտյան, անկախ տարվա եղանակի պայմաններից, երբ ողջ քաղաքը դեռ նոր-նոր է արթնանում, նա քաղաքի այս հատվածն ազատում ինչպես բնության առաջացրած, այնպես էլ՝ մարդկանց թափած աղբից։
Գյումրեցի Սերոպյան քույրերը Մոսկվայից վերադարձել են Երևան և հիմնել սրճարան, որտեղ կարելի է համտեսել աշխարհի տարբեր երկրների հացեր։ Հայաստանի արևն ու համերը Դիանային և Ելենային բերել են հայրենիք։
Հնդկաստանից ԵՊԲՀ բժշկական կրթության եկած Պանկաջ Սինղն իր կյանքն այլևս պատկերացնում է Հայաստանում։ Ամուսնացել է հայուհի Անիի հետ, ունեցել երկու երեխա և արդեն պլանավորում է այստեղ տուն կառուցել։ Բժիշկ Պանկաջը բազմաթիվ սրտեր է բուժել և այսօր էլ բուժում է Երևանում և Գորիիսում։
Սյունիքի Խնածախ գյուղից 17-ամյա Սյուզաննայի բազում նպատակներից մեկը հայրենի գյուղի հոգսերը թեթևացնելն է։ Նա մասնակցում է «Վիզուալ ինովիացիոն ստուդիայի» Գորիսում կազմակերպած վիդեո դասընթացին, որի շրջանակում սովորում է իր գյուղի պատմությունները ներկայացնել վիզուալ լեզվով:
բեռնել ավելին