«Մենք ձգտում ենք իրական գործընկերության Միացյալ Նահանգների և Աֆրիկայի միջև: Չենք ցանկանում անհավասարակշիռ կամ զուտ գործարքային հարաբերություններ». Էնթոնի Բլինքեն
Ռուսաստանի ներխուժումն ազդել է Ուկրաինայում կյանքի բազում ասպեկտների վրա, որոնցից մեկն է ուկրաինացի երեխաների որդեգրումը։ Ըստ ԱՄՆ որդեգրման գործակալությունների տվյալների, երբ պատերազմը սկսվեց, ավելի քան 200 ամերիկացի ընտանիք Ուկրաինայից երեխաների որդեգրման գործընթացի տարբեր փուլերում էին։
Անցյալ շաբաթ Սենատի դեմոկրատները հրապարակել են մի օրինագծի մանրամասներ, որը անդրադառնում է կլիմայի փոփոխությանը, առողջապահությանը, գնաճին և հարկերին: Օրինագիծը բախվում է Սենատում հանրապետականների կոշտ ընդդիմությանը:
Մարտ ամսվա կատաղի մարտերը ոչնչացրել են Ուկրաինայի Խարկովի մարզում գտնվող Իզիումի քաղաքի 85 տոկոսը: Բնակիչներից շատերը դեռ թակարդված են թշնամու գծերի հետևում: Շատ քչերին է հաջողվել փախչել, որոնցից մեկը Կիեւում «Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Աննա Չեռնիկովայի 88-ամյա պապիկն է:
Շատ ամերիկացիներ դեռ պատվաստված չեն և գտնվում են ՔՈՎԻԴ-19-ի ծանր վտանգի տակ, քանի որ հիվանդության դեպքերն աճում են ամբողջ երկրում: Ըստ փորձագետների, այս հարցում մեղավոր են օմիկրոնի ենթատեսակները, իսկ նոր պատվաստանյութը կարող է մարդկանց ավելի ապահով դարձնել:
Սերխի Աբրամովը կամավորական աշխատանքներ է կատարում Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց ի վեր: Նախ նա օգնում էր հագուստով և սնունդով, այժմ Աբրամովը զվաղվում է առաջնագիծ մեքենաներ առաքելով:
Այժմ, երբ Միացյալ Նահանգներում գործում են աբորտի մասին տարբեր օրենքներ, շատ կանանց համար աբորտ կատարելու միակ տարբերակն է գնալ այն նահանգներ, որտեղ աբորտը դեռ օրինական է: Նրանցից շատերը հույս ունեն տրանսպորտի համար ֆինանսավորումը ստանալ իրենց գործատուների կողմից:
Twitter-ը դատի է տալիս Իլոն Մասկին՝ սոցիալական մեդիայի հարթակը գնելու նպատակով 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը չկատարելու համար: Ընկերությունը մեղադրել է Մասկին պատճառաբանելով, թե աշխարհի ամենահարուստ մարդը հրաժարվել է ստորագրված գործարքից, որովհետև այն «այլևս չի ծառայում իր անձնական շահին»:
Ուվալդեի իրավապահ մարմինների ձախողումը Ռամոսին անհապաղ դիմակայելու հարցում և հետաքննության արդյունքում բացահայտված մանրամասները մեծ զայրույթ են բարձրացրել դպրոցի երեխաների ծնողների և ընդհանուր Ուվալդե համայնքի մոտ:
բեռնել ավելին