Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է վտանգի տակ դնել հանրային դիվանագիտությունը՝ Գրայներին և Ուելանին ռուսական բանտերից ազատելու համար


Չորեքշաբթի օրը պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պետդեպարտամենտի ճեպազրույցների սենյակում էր հայտարարելու Ռուսաստանում կալանավորված երկու ամերիկացիների հետ կապված աղմկահարույց գործի վերաբերյալ նոր առաջարկի մասին:

«Առաջիկա օրերին ակնկալում եմ, որ կխոսեմ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ։ Ես նախատեսում եմ բարձրացնել մի խնդիր, որը մեզ համար առաջնահերթություն է՝ ամերիկացիներ Փոլ Ուելանի և Բրիթնի Գրայների ազատ արձակումը: Նրանք կալավանորվել են անօրինական կերպով և պետք է վերադառնան տուն: Մենք շաբաթներ առաջ նրանց ազատման վերաբերյալ էական առաջարկ ենք արել»,- ասել է Բլինքենը:

Բրիթնի Գրայները չորեքշաբթի օրը ներկայացել է Մոսկվայի դատարան: Բասկետբոլի օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիրը և կանանց «NBA»-ի չեմպիոնը կալանավորվել էր փետրվար ամսին։ Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի մաքսանենգության վերաբերյալ՝ կանեփի յուղ պարունակող պարկուճներ պահելու համար։ Գրիները մեղավոր է ճանաչվել և նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում ռուսական բանտում:

Նրա փաստաբաններն ասել են, որ Գրայները մտադիր չէր կանեփի յուղ բերել Ռուսաստան, և չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին ճանապարհորդելու հետ կապված, նա գնացել էր Ռուսաստան իր ռուս թիմակիցների կողքին լինելու համար: Նա կալանավորվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց մի քանի օր առաջ:

Ավտոպահեստամասերի ընկերության անվտանգության աշխատակից Փոլ Ուելանը Մոսկվայում ձերբակալվել է 2018 թվականի դեկտեմբեր ամսին։ 2020 թվականին նա դատապարտվել է 16 տարվա ազատազրկման լրտեսության կանխավարկածով, ինչը նա կտրականապես հերքում է։

«Ես անմեղ եմ բոլոր մեղադրանքներից…»,- ասել է ԱՄՆ նախկին ծովային հետևակ Փոլ Ուելանը:

Սպիտակ տունը հաստատել է Գրայներին և Ուիլանին ազատ արձակելու հետ կապված Մոսկվային ներկայացված առաջարկը, սակայն մանրամասներ չի հաղորդել։

«Նախագահը և նրա թիմը պատրաստ են արտակարգ քայլեր ձեռնարկել մեր ժողովրդին տուն բերելու համար ճիշտ այնպես ինչպես մենք արեցինք Թրևոր Ռեյդի դեպքում», - ասել է Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին:

CNN-ը և այլ լրատվական գործակալություններ հայտնում են, որ ԱՄՆ-ն առաջարկել է Գրայներին և Ուելանին փոխանակել զենքի մաքսանենգության հոդվածով դատապարտված ռուսաստանցի Վիկտոր Բուտի հետ:

Այս բնույթի բարձր մակարդակի փոխանակումը ռիսկային է, բայց Բայդենի վարչակազմը զգալի ճնշման տակ է հայտնվել Գրայներին և Ուելանին տուն վերադարձնելու համար, ասել է Գերմանական Մարշալի հիմնադրամի Ժողովրդավարության նախաձեռնությունների ավագ գիտաշխատող է և տնօրեն Ջոնաթան Կացը «Ամերիկայի Ձայն»-ին:

«Կան բազում համաշխարհային մասշտաբի մարզիկներ, ովքեր կոչ են անում վերադարձնել Գրայներին: Դա իսկապես մեծ ճնշում է»,- ասել է Կացը:

Ապրիլին Միացյալ Նահանգները նախկին ամերիկացի ծովային հետևակային Թրևոր Ռիդին փոխանակել էր ռուս թմրանյութերի մաքսանենգ Կոնստանտին Յարոշենկոյի հետ: Կացը նշել է, որ չնայած հնարավոր ռիսկերին, Միացյալ Նահանգները շատ լուրջ է վերաբերվում արտասահմանում անօրինական կերպով կալանավորված ամերիկացիներին պաշտպանելու իր պարտավորությանը:

Հոդվածը պատրաստվել է Սինդի Սեյնի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG