Իսրայելը հայտարարել է, թե լրացուցիչ միջոցներ կձեռնարկի Գազայի հատված մարդասիրական հավելյալ օգնություն հասցնելու համար՝ այդ թվում շրջանի հյուսիսում նոր անցակետ կառուցելով:
Թուրքիան հայտարարել է, որ մի շարք ապրանքների գծով առևտրային սահմանափակումներ է կիրառել Իսրայելի նկատմամբ, քանի դեռ Թել Ավիվը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցմանը:
Անօրինական ներգաղթը ամերիկյան նախընտրական քարոզարշավի, թերևս, գլխավոր հարցն է: Հայտնի է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը տարբեր մոտեցումներ ունեն խնդրի վերաբերյալ:
ԱՄՆ Ալյասկա նահանգի գիտնականները մշակել են նոր տեխնոլոգիա, որը հրաբուխների մասին տվյալների վերլուծության արդյունքում թույլ կտա բարելավել հրաբուխների ժայթքումների կանխատեսումները:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:
Դատարանը պետք է քննի «Mifepristone»-ի սահմանափակման շուրջ վեճը: Դեղամիջոցն օգտագործվում է վաղ հղիությունը դադարեցնելու համար։
Դիտորդներն խոսքով, պնդելով, թե հարձակման հետևում Ուկրաինան է՝ Կրեմլը նպատակ ունի արդարացնել առաջիկա զորահավաքը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի մոմ է վառել մերձմոսկովյան «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած զանգվածային սպանության զոհերի հիշատակին։
Նախագահ Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին առաջարկել է պատվիրակություն գործուղել Վաշինգտոն՝ «քննարկելու «Համասին» թիրախավորելու եղանակները՝ առանց Ռաֆահում խոշոր ցամաքային գործողության իրականացման»: Նեթանյահուն շարունակում է պնդել, թե դա «Համասը» ոչնչացնելու միակ ուղին է։
Ռուսաստանում նախագահական ընտրությունների քվեարկության երրորդ և վերջին օրը նշանավորվեց բողոքի ակցիայով ամբողջ աշխարհում, երբ մահացած ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները հետևեցին նրա կնոջ կոչին։
Սպիտակ տունը հորդորել է ԱՄՆ սենատորներին արագ կարգով քննարկել «TikTok»-ին վերաբերող օրինագիծը, քանզի այն առնչվում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը:
ԱՄՆ-ին սահմանակից մեքսիկական Սյուդադ Խուարես քաղաքում միգրանտների բազմություն է կուտակվել։ Միացյալ Նահանգների ներգաղթի ծառայության աշխատակիցների խոսքով, միգրանտների թվի աճի պատճառը գարնանային տաք եղանակն է և Տեխաս նահանգում գործող վիճահարույց օրենքի կասեցումը:
ԱՄՆ ռազմուժի նավ է մոտենում Գազայի ափերին՝ նպատակ ունենալով հատուկ նավահանգիստ կառուցել, որի միջոցով պետք է մարդասիրական օգնություն առաքվի Գազայի հատված։ Նավահանգստի կառուցումը կարող է տևել մոտ երկու ամիս։
Երկուշաբթի Չինաստանում ավարտեց Չինաստանի օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովրդական կոնգրեսի տարեկան ժողովը: Դիտորդների ներկայացմամբ, մեկշաբաթյա հավաքի ընթացքում պարզ դարձավ, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ավելի է ամրապնդել իր իշխանությունը:
Չինաստանի բարձրաստիճան դիվանագետը հինգշաբթի քննադատել է Միացյալ Նահանգներին և խոսել Ռուսաստանի հետ Պեկինի կապերը խորացնելու օգտին:
բեռնել ավելին