Մատչելի հղումներ

Միգրանտների բազմություն է կուտակվել ԱՄՆ-ին սահմանակից մեքսիկական Սյուդադ Խուարես քաղաքում


միգրանտներ
միգրանտներ

ԱՄՆ-ին սահմանակից մեքսիկական Սյուդադ Խուարես քաղաքում միգրանտների բազմություն է կուտակվել։ Միացյալ Նահանգների ներգաղթի ծառայության աշխատակիցների խոսքով, միգրանտների թվի աճի պատճառը գարնանային տաք եղանակն է և Տեխաս նահանգում գործող վիճահարույց օրենքի կասեցումը:

Միգրանտների հոսքը դեպի ԱՄՆ սահման վերստին աճել է: Վենեսուելացի Գուստավո Ռոդրիգեսը շատերից մեկն է, ով ճանապարհ է ընկել դեպի Սյուդադ Խուարես՝ ԱՄՆ Էլ Պասո քաղաքի դիմացի մեքսիկական բնակավայր:

«Որդուս և ընկերուհուս հետ եմ: Օգնում ենք միմյանց, քանի որ նա փոքր երեխաներ ունի»,- ասում է նա:

Դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների թվի աճին նախորդել էր Տեխաս նահանգում գործող վիճահարույց մի օրենքի կասեցմանը, որը թույլ էր տալիս ոստիկանությանը ձերբակալել և կալանավորել մարդկանց, ում կասկածում էին անօրինական երկիր մուտք գործելու մեջ:

Միգրանտների բազմություն է կուտակվել ԱՄՆ-ին սահմանակից մեքսիկական Սյուդադ Խուարես քաղաքում
please wait

No media source currently available

0:00 0:02:13 0:00

Օրենքը մտահոգություններ է առաջացրել, քանզի նահանգի բնակչության նոտ 40%-ը լատինաամերիկացի է: ԱՄՆ Գերագույն դատարանի՝ այս շաբաթ կայացրած որոշմամբ, օրենքի կասեցումը երկարաձգվեց՝ մինչև այն կվերանայվի:

Ապաստան տրամադրող կազմակերպության ղեկավար Ֆրանցիսկո Գոնսալեսն ասում է․ «[Նոր իրավիճակը] նպաստում է, որ Մեքսիկայում գտնվող միգրանտները վերստին սկսեն շարժվել դեպի հյուսիս՝ [դեպի ԱՄՆ]»:

Գոնսալեսի խոսքով, Սյուդադ Խուարեսի ապաստարաններում վերջին երկու շաբաթվա ընթացքում միգրանտների թիվը աճել է 30%-ով:

Վենեսուելացի միգրանտ Էնթոնի Ռոդրիգեսը նշում է․ «Փորձում ենք հնարավորինս պաշտպանել մեզ, նույնիսկ այն վայրերում, ուր մեզ ապաստան են տալիս»:

Միգրանտները մտահոգվելու պատճառ ունեն, քանի որ նրանցից շատերը հարձակման են ենթարկվել, նրանց կողոպտել են ու սպանել երկարտև ճանապարհորդության ժամանակ, և սահմանամերձ քաղաքներ հասնելուց հետո էլ վտանգը չի վերանում։ Միայն հունվարին Սյուդադ Խուարեսում սպանությունների թիվը հասել էր 120-ի՝ հայտնել են տեղի դատախազությունից:

Իրավիճակը վերահսկելու համար՝ Մեքսիկայի կառավարությունը ռազմուժ է կենտրոնացրել շրջանում, բայց միգրանտների խոսքով, բանակի ներկայությունը չի օգնում:

«Մեզ համար շատ դժվար է այս քաղաքում»,- ասում է Ռոդրիգեսը:

Գոնսալեսի խոսքով, շատերը ապատեղեկատվության զոհ են, թե կարելի է առանց փաստաթղթերի անցնել ԱՄՆ։

Ինչևէ, լավ կյանքի ցանկությունը շատ միգրանտներին պարզապես ստիպում է անտեսել վտագներն ու ճանապարհ ընկնել դեպի ԱՄՆ՝ երազանքների հետևից։

XS
SM
MD
LG