Սիրիայում ուրբաթ օրն անցկացված բողոքի ցույցերի ընթացքում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև:
«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, երկրի մայրաքաղաք Դամասկոսում բախումների ընթացքում անվտանգության ուժերի գործողությունների պատճառով զոհվել է առնվազն երեք մարդ:
Սիրիայի երեք քաղաքում ցուցարարներն ուրբաթօրյա աղոթքից հետո կրկին դուրս են եկել հակակառավարական ցույցերի` չնայած կառավարությունը խոստացել է կատարել ցուցարարների պահանջները և բարեփոխումներ իրականացնել:
Երկրի հարավային Դերաա քաղաքում իշխող «Բաաս» կուսակցության ընդդեմ բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 5 հազար մարդ:
Ընդդիմության կողմից անցկացվող բողոքի ցույցերը ներկայացնում են ամենամեծ վտանգը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի 11-ամյա կառավարմանը:
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Սիրիայում խռովությունների սկզբից մահացել է առնվազն 61 մարդ: