Սիրիայի հարավում անվտանգության ուժերն ուրբաթ օրը կրակ են բացել բողոքի ցույցի անցկացման վայր ուղևորվող մարդկանց վրա, որի պատճառով զոհվել է ավելի քան 15 մարդ:
Անվտանգության ուժերի կրակից զոհված ցուցարարները ուղևորվում էին Հորդանանի հետ սահմանի մոտակայքում գտնվող Դերաա քաղաք, որտեղ այս շաբաթ նման հանգամանքներում զոհվել է 15 մարդ:
Դերաա քաղաքում ուրբաթ օրը հարյուրավոր մարդիկ դուրս են եկել «Արժանապատվության օրվա» բողոքի ցույցերի: Երկրի հարավում գտնվող այս քաղաքում նախկինում ևս բողոքի ցույցեր են անցկացվել նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարող «Բաաս» կուսակցության դեմ:
Երկրում ուրբաթ օրը ցույցեր են անցկացվել մի քանի քաղաքներում, ներառյալ երկրի մայրաքաղաք Դամասկոսում, որտեղ ուրբաթ օրը փողոց է դուրս եկել առնվազն 200 մարդ` ի սատար Դերաայի բնակչությանը:
Սիրիայի իշխանությունները ձերբակալել են ցույցերի բազմաթիվ մասնակիցների: