Մատչելի հղումներ

Սիրիայի նախագահի ելույթին հետևել են բողոքի ցույցեր


نائب صدر بائڈن پاکستان میں
نائب صدر بائڈن پاکستان میں

Սիրիայի Լաթաքիա քաղաքում բազմաթիվ ցուցարարներ դուրս են եկել բողոքի ցույցի` երկրում տեղի ունեցող խռովությունների վերաբերյալ նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից ազգային հեռուստատեսությամբ առաջին անգամ հեռարձակված ուղերձի ավարտից մի քանի ժամ անց:

Քաղաքի բնակիչների համաձայն, Սիրիայի զորքերը կրակ են բացել քաղաքում, սակայն դեռևս հայնտի չէ, կրակն արձակվել է օդ, թե ցուցարարների ուղղությամբ:

Նախագահ Ասադը, առաջին անգամ հեռուստատեսությամբ հանդես գալով երկրում տեղի ունեցող խռովություններին նվիրված ուղերձով, մեղադրել է օտարերկրյա քաղաքացիներին և սոցիալական կայքերը՝ իր վարչակարգը տապալելուն ուղղված «դավադրություն» իրականացնելու մեջ:

Իր ուղերձով խորհրդարանից հանդես եկող Ասադը նշել է, որ, ցուցարարների պահանջների համաձայն, կառավարությունը որոշ բարեփոխումներ է իրականացրել` ներառյալ աշխատավարձերի բարձրացումը և նախարարների խորհրդի հրաժարականը:

Սիրիայի նախարարները հրաժարական են ներկայացրել երեքշաբթի օրը, իսկ վարչապետ Մոհամեդ Նաջի ալ-Օթարին, մինչև նոր կառավարություն նշանակելը, իրականացնելու է կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Ասադի համաձայն, կառավարությանը երբեմն չի հաջողվում ժողովրդին «պատշաճ կերպով ներկայացնել» իր կողմից ընդունված որոշումները:

XS
SM
MD
LG