Մատչելի հղումներ

«Washington Post». «Սիրիայի ընդդիմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ-ի կողմից»


«Washington Post». «Սիրիայի ընդդիմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ-ի կողմից»
«Washington Post». «Սիրիայի ընդդիմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ-ի կողմից»

«Washington Post» պարբերականի համաձայն, ԱՄՆ-ի արտգործնախարարությունը գաղտնի ֆինանսավորել է Սիրիայի ընդդիմադիր կազմակերպություններին, ներառյալ հակակառավարական հաղորդումներ հեռարձակող արբանյակային հեռուստաալիքին։

Օրաթերթը երկուշաբթի օրը հաղորդել է, որ «Վիքիլիքս»-ի կողմից հրապարակված դիվանագիտական հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ի արտգործնախարարությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ընդդիմախոսներին տրամադրել է մոտ 12 միլիոն դոլարի ֆինանսավորում։

Թերթի համաձայն, այս գումարից մոտ 6 միլիոնը ծախսվել է Լոնդոնում «Barada» հեռուստատեսության ստեղծման վրա, որը կապեր ունի Սիրիայի արտաքսված ընդդիմադիրների «Արդարության և զարգացման շարժում» կազմակերպության հետ։

Հոդվածում նշվում է նաև, որ ընդդիմադիր խմբերի ֆինանսավորումը սկսվել է, երբ 2005 թվականին ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը խզել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Պարբերականը չի նշել, արդյոք Սիրիայի ընդդիմադիրների ֆինանսավորումը շարունակվում է, թե ոչ, սակայն հայտնել է, որ, դիվանագիտական հաղորդագրությունների համաձայն, ֆինանսավորումը տրամադրվել է մինչև անցյալ տարվա սեպտեմբեր ամիսը։

«Washington Post»-ի համաձայն, ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հրաժարվել է այս լուրը մեկնաբանել, իսկ «Barada» հեռուստատեսության և «Արդարության և զարգացման շարժում» կազմակերպության ներկայացուցիչները չեն հաստատել այն։

XS
SM
MD
LG