Մատչելի հղումներ

Սիրիայի անվտանգության ուժերին զոհ է դարձել յոթ մարդ


Սիրիայում անցած գիշերվա ընթացքում անվտանգության ուժերի գործողություններին զոհ է գնացել յոթ մարդ, մի քանիսը՝ ստացել վնասվածքներ։

Բռնությունները տեղի են ունեցել նախորդ օրը Հոմս քաղաքում հակակառավարական ցույցի մասնակիցներից մեկի հուղարկավորության արարողության ժամանակ անհայտ զինյալի կողմից բացված կրակից հետո, որի պատճառով զոհվել է երեք, վնասվածքներ ստացել մեկ տասնյակից ավելի մարդ։ Կան կասկածներ, որ հուղարկավորության ժամանակ կրակ բացած զինյալը անվտանգության ուժերի աշխատող է եղել։

Ամբողջ երկրում կիրակի օրը հազարավոր մարդիկ մասնակցել են հակակառավարական ցույցերի՝ միաժամանակ նշանավորելով Սիրիայի անկախության օրը։

Հակակառավարական բողոքի ցույցերը կազմակերպելու համար ակտիվիստներն օգտագործել են սոցիալական ցանցերը՝ չնայած երկրի նախագահ Ասադը շաբաթ օրը խոստացել է դադարեցնել երկրում արդեն մի քանի տասնյակ տարի գործող արտակարգ իրավիճակների մասին օրենքի գործողությունը։

XS
SM
MD
LG