Մատչելի հղումներ

Սիրիայում անվտանգության ուժերը կրակ են բացել հուղարկավորության մասնակիցների վրա


Սիրիայում անվտանգության ուժերը կրակ են բացել հուղարկավորության մասնակիցների վրա
Սիրիայում անվտանգության ուժերը կրակ են բացել հուղարկավորության մասնակիցների վրա

Սիրիայում շաբաթ օրը կայացած հուղարկավորությունների բազմաթիվ մասնակիցների վրա անվտանգության ուժերի և դիպուկահարների կողմից բացված կրակը առնվազն ութ զոհի պատճառ է դարձել։

Իրավապաշտպան կազմակերպությունների և ականատեսների համաձայն, բռնությունները տեղի են ունեցել Դամասկոսի արվարձան Դումայում և հարավային Իզրաա քաղաքում, որտեղ հազարավոր մարդիկ հավաքվել են՝ հարգանքի տուրք մատուցելու ուրբաթ օրը կառավարական ուժերի կողմից բողոքի ցույցերի մասնակիցների վրա բացված կրակի պատճառով 75 զոհվածների հիշատակին։

Որպես բողոք քաղաքացիական անձանց սպանությունների, Սիրիայի խորհրդարանի երկու պատգամավոր հանդես են եկել իրենց հրաժարականը ներկայացնելու հայտարարությամբ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը շաբաթ օրը հրապարակել է հայտարարություն, որի համաձայն Մոսկվան Սիրիային վերաբերվում է որպես «բարեկամական պետության», ու ցանկանում է, որ երկրում կայունությանը նպաստեն կառուցողական երկխոսությունը և բարեփոխումների իրականացումը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը նույնպես հորդորել է դադարեցնել այս երկրում տեղի ունեցող բռնությունները։

XS
SM
MD
LG