Մատչելի հղումներ

Սիրիայում ձերբակալվել է ընդդիմության ամենահայտնի ղեկավարներից մեկը


Սիրիայում ձերբակալվել է ընդդիմության ամենահայտնի ղեկավարներից մեկը
Սիրիայում ձերբակալվել է ընդդիմության ամենահայտնի ղեկավարներից մեկը

Սիրիայում արդեն 5Օ տարի ուժի մեջ գտնվող արտակարգ իրավիճակը վերացնելու մասին որոշում կայացվելուց հետո, երկրի իշխանությունները ձերբակալել են ընդդիմության ղեկավարներից Մահմուդ Իսսային։ Սիրիայի քաղաքական անվտանգության ծառայությունները Իսսային կալանավորել են Հոմս քաղաքում գտնվող նրա տանը։

Արտակարգ իրավիճակը վերացնելու մասին կառավարությունը որոշում էր կայացրել դրանից մի քանի ժամ առաջ։ Ժողովրդի պահանջներին ենթարկվելով՝ կառավարությունը ցրել է նաեւ քաղաքական բանտարկյալներին դատող անվտանգության հարցերով դատարանը, ինչպես նաեւ ընդունել օրենք, որը թույլ է տալիս Սիրիայում անցկացնել հանրահավաքներ։


ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Դամասկոսին իրականացնել ժողովրդավարական ավելի լայնածավալ միջոցառումներ։

Սիրիայում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները շարունակում են պահանջել նախագահ Բաշար ալ-Ասադի ու նրա կառավարության հրաժարականը։ Հոմսում անցկացված ցույցերի ժամանակ սկսված բախումներին զոհ է գնացել երկու մարդ։

XS
SM
MD
LG