Սիրիայի զինուժը զբաղեցրել է Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող գյուղերից մեկը

Սիրիացի փախստականները Թուրքիայում

Սիրիայի զինծառայողները և հրասայլերը հինգշաբթի օրը զբաղեցրել են Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող գյուղերից մեկը։

Ականատեսների ու ակտիվիստների համաձայն, զինված ուժերը մուտք են գործել Խիրբեթ ալ-Ջուզ գյուղը՝ շարունակելով մարտ ամսին սկսված բռնությունները ժողովրդավարության ջատագովների դեմ։

ԵՄ-ի դիվանագետների համաձայն, դաշինքը հինգշաբթի օրը հրապարակելու է յոթ անձանց, ներառյալ Իրանի երեք քաղաքացու նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարություն։ Պատժամիջոցները ուժի մեջ են մտնելու ուրբաթ օրվանից։

23 անձանց թվում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, ներառված է նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադը։

Ցուցակում ընդգրկված անձինք մեղադրվում են Սիրիայի կառավարությանը սպառազինություն և օժանդակություն տրամադրելու մեջ, որոնք վերջինս օգտագործել է մարտ ամսին սկսված ընդդիմության շարժման դեմ բռնություններ գործադրելու համար։ Բռնությունների պատճառով մինչ օրս զոհվել է առնվազն 1 400 մարդ։