Սիրիայի պետական լրատվամիջոցները կիրակի օրը հաղորդել են Սիրիայի հյուսիսում զինուժի և զինյալների միջև տեղի ունեցող բախումների մասին։
Կառավարությունը նախկինում մեղադրել էր «զինյալ ավազակախմբերին»` Ջիսր ալ-Շուղուր քաղաքում անվտանգության ուժերի ծառայողների սպանության մեջ։
Զինյալների հետ բախումներին նախապատրաստվելու ընթացքում կառավարական ուժերը դիրքեր են զբաղեցրել Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող քաղաքի ներսում և շրջակայքում։
Այս քաղաքում արդեն մի քանի օր է անց են կացվում զինուժի գործողություններ, որոնց ընթացքում իրականացվող բռնությունների պատճառով հազարավոր բնակիչներ փախուստի են դիմել հարևան Թուրքիա։
Միացյալ Նահանգները շաբաթ օրը մեղադրել է Սիրիայի կառավարությանը` երկրի հյուսիսում հումանիտար ճգնաժամ առաջ բերելու մեջ և հորդորել Դամասկոսին դադարեցնել բռնություններն ընդդեմ ցուցարարների։
ԱՄՆ-ի Սպիտակ տունն իր հայտարարությունում Սիրիայի իշխանություններին կոչ է արել տրամադրել «անհապաղ և անխափան մուտք» Կարմիր խաչին։