Ռոբերտ Մենենդես. «Ինչու եմ դեմ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությանը»

Ռոբերտ Մենենդես. «Ինչու եմ դեմ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությանը»

Նյու Ջերսի նահանգից դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ի պատասխան սեպտեմբերի 24-ին «Վաշինգտոն փոստ» օրաթերթում հրապարակված խմբագրականի, օրաթերթի խմբագրին հասցեագրված նամակ է հղել, որում նշել է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության նկատմամբ սենատոր Բարբարա Բոքսերի և իր կողմից ցուցաբերված ընդդիմությունը ներկայացվելիս վկայակոչվել է իր աշխատակազմի կրտսեր աշխատակցի կատարած "չհիմնավորված մեկնաբանությունը":

"Դա տեղի է ունեցել, հակառակ արտաքին քաղաքականության հարցերով իմ խորհրդականի եւ օրաթերթի խմբագրականի հեղինակի միջեւ բովանդակալից զրույցին եւ խմբագրությանը հղված պաշտոնական նամակին, որն ամբողջությամբ համապատասխանում է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև կատարված իմ հայտարարությանը", ասել է Մենենդեսը: Սենատորը հայտարարել է նաև, որ օրաթերթն իրավունք ունի արտահայտելու իր իսկ կարծիքը, սակայն փաստերը խեղաթյուրելու իրավունք չունի:

«Ցանկանում եմ հրապարակայնորեն հայտարարել», - ասել է սենատոր Մենենդեսը, «թե ես մնում եմ այն կարծիքին, որի համաձայն պարոն Բրայզան ճիշտ թեկնածու չէ այդ պաշտոնը զբաղեցնելու համար, որի պատճառով էլ հրապարակայնորեն կասեցրել եմ նրա թեկնածությունը ԱՄՆ-ի Սենատում»:

Սենատորը շեշտել է, որ իր դիրքորոշումը որևէ կերպ կապ չունի Մեթյու Բրայզայի տիկնոջ ազգային պատկանելիության հետ, այլ հիմնված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ առնչվող հարցերում Բրայզայի անկողմնակալ լինելու մտահոգություններին՝ ներառյալ Հայոց ցեղասպանությունն ընդունելու հարցում նրա առարկությունների և այդ երկու երկրների կառավարություններում ունեցած սերտ կապերին վերաբերող տեղեկությունների վրա»:

Եզրափակելով նամակը` սենատոր Մենենդեսն ասում է, թե Բրայզայի թեկնածության նկատմամբ իր ընդդիմության առանցքում ընկած է հայ ժողովրդի նկատմամբ տածած հարգանքը: "

"Հայոց ցեղասպանությունը ամենամեծ ոճրագործություններից է, և տարածաշրջան չպետք է ուղարկվի որևէ դիվանագետ, որը չի սատարում ժամանակակից ցեղասպանությունների շարքում պատմաբանների կողմից առաջինը համարվող ցեղասպանության ընդունումը:

«Վաշինգտոն փոստ» օրաթերթն իրավունք չունի Հայ դատի գրասենյակին, պատմական փաստերի ճանաչումը պահանջելու պատճառով, «վնասակար» պիտակավորելու իրավունք », - իր նամակում նշում է սենատոր Ռոբերտ Մենենդեսը: